Բրայան Քրենսթոն

  • Ծննդյան օր: 07. Մարտի 1956
  • Ծննդավայր: Սան-Ֆերնանդո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
  • Մրցանակներ: Ոսկե Գլոբուս, Էմմի (5)

Տեղեկություններ

Հեռուստատեսության, թատրոնի և կինոյի ամերիկացի դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր, «Թոնի», «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր։ Հանդիսատեսին առավելապես հայտնի է «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալում Ուոլթեր Ուայթի, «Մալքոլմը կենտրոնում» սիտկոմում Հալի և «Սեյնֆիլդ» սիտկոմում Թիմ Ուոթլիի կերպարները մարմնավորելով։ «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիլում ունեցած դերակատարման չորս համար արժանացել է Էմմի մրցանակի` «լավագույն առաջին պլանի դերասան» անվանակարգում։ 2011 թվականին համալրելով հեռուստասերիալի պրոդյուսերական կազմը, ևս երկու անգամ դարձել է Էմմիի դափնեկիր` «լավագույն հեռուստադրամա» անվանակարգում։ Նրա մասնակցությամբ առավել հայտնի գեղարվեստական ֆիլմերից են «Փրկել շարքային Ռայանին» (1998), «Փոքրիկ միսս Երջանկություն» (2006), «Դրայվ» (2011) «Արգո գործողությունը», «Գոձիլա» (2014) և մի շարք այլ կինոնկարներ։ 2015 թվականին նկարահանվել է "Թրամբո" ֆիլմում, որտեղ մարմնավորել է Դալտոն Թրամբոյին։ Այդ դերի համար նոմինացվել է Օսկարի, որպես լավագույն դերասան։


Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում մարդկանց՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար, ինչպես նաև զերծ մնալ ֆիլմերի բովանդակության ամբողջական կամ մասնակի բացահայտումներից: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Թրենդ. #frenchfilms

  • Ծրագիրը
  • Լյուսի
  • Մոնակոյի արքայադուստրը
  • Խոչընդոտներով սեր
  • 99 ֆրանկ
  • Մի՛ շրջվիր
  • Ուղղակի միասին
  • Սատանան կրում է Պրադա
  • Արսեն Լյուպեն
  • Երգողները
  • Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես
  • Ուրիշները
  • Լեոն
  • Սովորական ձևականություն
  • Ժանդարմը և այլմոլորակայինները

Նախագծի մասին

Cinemania.Am-ն ինտերնետային պորտալ է, որտեղ ներկայացված են կինեմատոգրաֆիայի ոլորտին վերաբերող նորություններ, ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաև կինոաշխարհի հետ կապված անհատների կենսագրականներ, լուսանկարներ և այլ հետաքրքիր տեղեկություններ:

Կայքի «Կինոբլոգ» բաժինն առանձնացված հարթակ է, որտեղ մեր օգտատերերն իրավունք ունեն կարծիքներ հայտնել կինոաշխարհին վերաբերող այս կամ այն երեւույթի, իրադարձության, ֆիլմի մասին: Պորտալի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Կինոբլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

Հեղինակային իրավունք

Cinemania.Am կայքում օգտագործված բոլոր տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, տեսանյութերից որևէ մեկը չի պահպանվում կայքի սերվերներում, տեքստերի մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ նյութերից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Գովազդ

Cinemania.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: