Գրիգոր Դանիելյան

  • Ծննդյան օր: 11. Հունվարի 1984
  • Ծննդավայր: Հայաստան, Երևան

Տեղեկություններ

Ծնվել է 1984թ. հունվարի 11-ին, Երևանում:  2000-05թթ սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: Ուսանողական տարիներին խաղացել է բուհի «Нар-Хоз» ՈՒՀԱ թիմում: 2005-07թթ հանդիսանալով «Арарат» ՈՒՀԱ թիմի անդամ` խաղացել է Մոսկվայի «Премьер лига»-ում և ներկայացրել Հայաստանը: Հայաստանի ՈւՀԱ ուսանողական լիգայի հիմնադիրներից է և 2004թ-ից աշխատում է տվյալ լիգայում` որպես խմբագիր:

2006թ-ից աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում և հանդիսանում է մի շարք նախագծերի հեղինակ, դերասան և սցենարիստ` «Աստղային պատերազմներ», «PS club», «PS news», «Yere1», «Բլեֆ», «3 պատ», «Երևանցիներ», «Ուրիշ կինո»: 2007թ-ից հանդես է գալիս դուետով կնոջ` երգչուհի Հռիփսիմե Ելինյանի հետ:

Հանդիսանում է մի շարք հումորային ներկայացումների սցենարի հեղինակներից մեկը, ինչպիսիք են «7.5», «7.5»-2, «No comment» և այլն: 

 


Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում մարդկանց՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար, ինչպես նաև զերծ մնալ ֆիլմերի բովանդակության ամբողջական կամ մասնակի բացահայտումներից: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Թրենդ. #frenchfilms

  • Ծրագիրը
  • Լյուսի
  • Մոնակոյի արքայադուստրը
  • Խոչընդոտներով սեր
  • 99 ֆրանկ
  • Մի՛ շրջվիր
  • Ուղղակի միասին
  • Սատանան կրում է Պրադա
  • Արսեն Լյուպեն
  • Երգողները
  • Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես
  • Ուրիշները
  • Լեոն
  • Սովորական ձևականություն
  • Ժանդարմը և այլմոլորակայինները

Նախագծի մասին

Cinemania.Am-ն ինտերնետային պորտալ է, որտեղ ներկայացված են կինեմատոգրաֆիայի ոլորտին վերաբերող նորություններ, ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաև կինոաշխարհի հետ կապված անհատների կենսագրականներ, լուսանկարներ և այլ հետաքրքիր տեղեկություններ:

Կայքի «Կինոբլոգ» բաժինն առանձնացված հարթակ է, որտեղ մեր օգտատերերն իրավունք ունեն կարծիքներ հայտնել կինոաշխարհին վերաբերող այս կամ այն երեւույթի, իրադարձության, ֆիլմի մասին: Պորտալի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Կինոբլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

Հեղինակային իրավունք

Cinemania.Am կայքում օգտագործված բոլոր տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, տեսանյութերից որևէ մեկը չի պահպանվում կայքի սերվերներում, տեքստերի մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ նյութերից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Գովազդ

Cinemania.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: