
Մադս Միկկելսեն
- Ծննդյան օր: 22. Նոյեմբերի 1965
- Ծննդավայր: Կոպենհագեն, Դանիա
- Մրցանակներ: Կաննի փառատոնի արծաթե մրցանակ
- Այլ աղբյուրներ: IMDb, КиноПоиск
Տեղեկություններ
Ամբողջական անունն է Մադս Դիտտման Միկկելսեն։ Դաներեն նրա անվան ճիշտ հնչողությունն Մես։ «Որս» դրամայում իր մարմնավորած կերպարի համար Մադսն արժանացել է Կաննի փառատոնի արծաթե մրցանակի։ Հոլիվուդում առավել հայտնի է «Կազինո Ռոյալ», «Արթուր թագավորը», «Հրացանակիրները» ֆիլմերում իր մարմնավորած կերպարներով։ Լավագույն գործերից է համարվում դանիական «Թագավորական սիրավեպ» պատմական ֆիլմը, որն Օսկարի լավագույն օտարալեզու ֆիլմի թեկնածու էր։ Համաշխարհային ճանաչում ձեռք բերեց «Հաննիբալ» հեռուստասերիալի շնորհիվ, որտեղ փայլուն կերպով մարմնավորում է Հաննիբալ Լեքթորի կերպարը։
Մեկնաբանություններ
Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում մարդկանց՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար, ինչպես նաև զերծ մնալ ֆիլմերի բովանդակության ամբողջական կամ մասնակի բացահայտումներից: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: