Մայքլ Ֆասսբենդեր

  • Ծննդյան օր: 02. Ապրիլի 1977
  • Ծննդավայր: Հայդելբերգ, Գերմանիա
  • Մրցանակներ: Վենետիկյան կինոփառատոն - «Վոլփի» գավաթ

Տեղեկություններ

Գերմանական արմատներով իռլանդացի դերասան։ Նրա հիշարժան դերակատարումներից են Արչի Հիքոքսը «Անփառունակ սրիկաները» ֆիլմում (2009), Մագնետոն գերհերոսների «Իքս մարդիկ. Առաջին կարգ» ֆիլմում (2011), Դեյվիդը գիտաֆանտաստիկ «Պրոմեթևս»-ում (2012) և ստրկատեր Էդվին Էփփսը «Ստրկության 12 տարի» ֆիլմում (2013)՝ պատմական դրամա, որի համար նա ներկայացվեց «Օսկարի»՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։ 2014 թ. Ֆասբենդերը կրկին խաղաց Մագնետոյի դերը «Իքս մարդիկ. Ապագա անցյալի օրերը» ֆիլմում: 2015 թվականին փայլեց «Մակբեթ» ֆիլմում, խաղալով Մակբեթին, ինչպես նաև առաջադրվեց Օսկարի, որպես լավագույն դերասան «Սթիվ Ջոբս» ֆիլմի համար, որտեղ նա մարմնավորում է հենց Սթիվին: Հայտնի է նաև ֆանտաստիկ «300» մարտաֆիլմում, «Ակվարիում» դրամայում (2009), «Ջեյն Էյր» ռոմանտիկ դրամայում (2011), «Վտանգավոր մեթոդ» պատմական ֆիլմում (2011), Սթիվ ՄակՔուինի ռեժիսորությամբ կենսագրական «Քաղց» ֆիլմում (2008) և դրամատիկ «Ամոթ» ֆիլմում կատարած դերերով։


Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում մարդկանց՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար, ինչպես նաև զերծ մնալ ֆիլմերի բովանդակության ամբողջական կամ մասնակի բացահայտումներից: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Թրենդ. #frenchfilms

  • Ծրագիրը
  • Լյուսի
  • Մոնակոյի արքայադուստրը
  • Խոչընդոտներով սեր
  • 99 ֆրանկ
  • Մի՛ շրջվիր
  • Ուղղակի միասին
  • Սատանան կրում է Պրադա
  • Արսեն Լյուպեն
  • Երգողները
  • Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես
  • Ուրիշները
  • Լեոն
  • Սովորական ձևականություն
  • Ժանդարմը և այլմոլորակայինները

Նախագծի մասին

Cinemania.Am-ն ինտերնետային պորտալ է, որտեղ ներկայացված են կինեմատոգրաֆիայի ոլորտին վերաբերող նորություններ, ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաև կինոաշխարհի հետ կապված անհատների կենսագրականներ, լուսանկարներ և այլ հետաքրքիր տեղեկություններ:

Կայքի «Կինոբլոգ» բաժինն առանձնացված հարթակ է, որտեղ մեր օգտատերերն իրավունք ունեն կարծիքներ հայտնել կինոաշխարհին վերաբերող այս կամ այն երեւույթի, իրադարձության, ֆիլմի մասին: Պորտալի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Կինոբլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

Հեղինակային իրավունք

Cinemania.Am կայքում օգտագործված բոլոր տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, տեսանյութերից որևէ մեկը չի պահպանվում կայքի սերվերներում, տեքստերի մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ նյութերից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Գովազդ

Cinemania.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: