Ջեյմս Ֆրանկո

  • Ծննդյան օր: 19. Ապրիլի 1978
  • Ծննդավայր: Պալո Ալտո, Կալիֆորնիա, ԱՄՆ
  • Մրցանակներ: Ոսկե Գլոբուս, Բեռլինի փառատոնի դափնեկիր, Վենետիկի փառատոնի դափնեկիր

Տեղեկություններ

Ամբողջական անունն է Ջեյմս Էդվարդ Ֆրանկո։ Հայրն ունի շվեդական և պորտուգալական արմատներ, իսկ մայրը հրեա է։ Փոքր եղբայրը՝ Դեյվը, նույնպես դերասան է։ Սովորել է Կալիֆորնիայի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է անգլերեն։ Ուսումն ստացել է այն ժամանակ, երբ արդեն հայտնի դերասան էր։ Առաջին փոքր դերը ստացել է «Հեծանիվներով ոստիկանները» հեռուստասերիալում։ Լայն ճանաչում ձեռք բերեց այն ժամանակ, երբ հնարավորություն ստացավ մարմնավորելու հիսունականների աստղ Ջեյմս Դինին «Ջեյմս Դին» հեռուստատեսային ֆիլմում։ Այս դերի համար նա արժանացավ Ոսկե Գլոբուսի։ Գլոբալ ճանաչում ձեռք բերեց «Սարդ-մարդը» ֆիլմերում Հարրիի կերպարի մարմնավորման շնորհիվ։ Ֆրանկոյի նկարահանած «Ստիվենի բռունցքը» կարճամետրաժ ֆիլմը Բեռլինի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է լավագույն կարճամետրաժ ֆիլմ։ Դեննի Բոյլի՝ իրական փաստերի հիման վրա նկարահանած «127 ժամ» ֆիլմում Արոն Ռալստոնին մարմնավորելու համար Ջեյմսն առաջադրվել է Օսկարի, Ոսկե Գլոբուսի և ԲԱՖԹԱ-ի։ Դերասանը հանդես է եկել մի շարք հանրահայտ ֆիլմերում, որոնցից են «Արքայախնձորային էքսպրես», «Կապիկների մոլորակի վերելքը», «Էլահի հովտում» ֆիլմերը։


Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում մարդկանց՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար, ինչպես նաև զերծ մնալ ֆիլմերի բովանդակության ամբողջական կամ մասնակի բացահայտումներից: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Թրենդ. #frenchfilms

  • Ծրագիրը
  • Լյուսի
  • Մոնակոյի արքայադուստրը
  • Խոչընդոտներով սեր
  • 99 ֆրանկ
  • Մի՛ շրջվիր
  • Ուղղակի միասին
  • Սատանան կրում է Պրադա
  • Արսեն Լյուպեն
  • Երգողները
  • Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես
  • Ուրիշները
  • Լեոն
  • Սովորական ձևականություն
  • Ժանդարմը և այլմոլորակայինները

Նախագծի մասին

Cinemania.Am-ն ինտերնետային պորտալ է, որտեղ ներկայացված են կինեմատոգրաֆիայի ոլորտին վերաբերող նորություններ, ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաև կինոաշխարհի հետ կապված անհատների կենսագրականներ, լուսանկարներ և այլ հետաքրքիր տեղեկություններ:

Կայքի «Կինոբլոգ» բաժինն առանձնացված հարթակ է, որտեղ մեր օգտատերերն իրավունք ունեն կարծիքներ հայտնել կինոաշխարհին վերաբերող այս կամ այն երեւույթի, իրադարձության, ֆիլմի մասին: Պորտալի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Կինոբլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

Հեղինակային իրավունք

Cinemania.Am կայքում օգտագործված բոլոր տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, տեսանյութերից որևէ մեկը չի պահպանվում կայքի սերվերներում, տեքստերի մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ նյութերից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Գովազդ

Cinemania.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: