
Քրիստոֆեր Ուոքեն
- Ծննդյան օր: 31. Մարտի 1943
- Ծննդավայր: Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
- Մրցանակներ: Օսկար, ԲԱՖԹԱ
- Այլ աղբյուրներ: IMDb, КиноПоиск
Տեղեկություններ
Իրական անունն է Ռոնալդ Ուոքեն։ Կինոյում սկսել է նկարահանվել 70-ական թվականներից, իսկ առաջին անգամ գրավեց կինոքննադատների ուշադրությունը Վուդի Ալենի «Էննի Հոլլ» ֆիլմում իր էպիզոդիկ դերով։ Նրա դերասանական վարպետության գագաթնակետը հանդիսանում է Մայքլ Չիմինոյի «Եղնիկների որսորդը» ֆիլմում ռուսական ծագմամբ ամերիկացի զինվոր Նիք Չեբոտարևիչի կերպարի մարմնավորումը։ Այս դերի համար նա արժանացավ Օսկարի։ Հետագայում հանդես եկավ «Քրեական ընթերցվածք», «Իրական ռոմանս», «Քնած հովիտ», «Բռնիր ինձ, եթե կարող ես» հայտնի ֆիլմերում։ Վերջին ֆիլմում Ֆրենկ Էբիգնեյլի կերպարի մարմնավորման համար արժանացավ ԲԱՖԹԱ-ի։
Պատկերասրահ
Մեկնաբանություններ
Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում մարդկանց՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար, ինչպես նաև զերծ մնալ ֆիլմերի բովանդակության ամբողջական կամ մասնակի բացահայտումներից: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: