Անջելինա Ջոլի

  • Ծննդյան օր: 04. Հունիսի 1975
  • Ծննդավայր: Լոս Անջելես, Կալիֆորնիա
  • Մրցանակներ: Օսկար (2), Ոսկե Գլոբուս (3)

Տեղեկություններ

Ջոլին հոր՝ Ջոն Վոյթի հետ նկարահանվել է «Ելք իրավիճակից» ֆիլմում, սակայն նրա դերասանական կարիերան սկսել է մեկ դրանից տասնամյակ անց, երբ նա նկարահանվում է «Կիբորգ 2: Ապակե ստվերը» փոքրաբյուջետ ֆիլմում։ Ջոլին իր առաջին հաջողված դերը խաղացել է «Կոդահենները» ֆիլմում։ Նա նաև նկարահանվել է քննադատների կողմից բարձր գնահատականի արժանացած «Ջորջ Ուոլաս» և «Ջիա» ֆիլմերում, «Օսկարի» է արժանացել «Ընդհատված կյանքը» ֆիլմում կատարած երկրորդական դերի համար։ Անջելինա Ջոլին համաշխարհային ճանաչման արժանացավ հատկապես «Լարա Քրոֆթ. Դամբարաններ թալանողը» ֆիլմում վիդեոխաղերի հերոսուհի Լարա Քրոֆթի դերը կատարելուց հետո, իսկ ֆիլմի շարունակությունում («Լարա Քրոֆթ. Դամբարաններ թալանողը 2. Կյանքի օրորոց») նկարահանվելուց հետո դառնում է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը: Հետագայում նա նկարահանվել է մեծ հաջողություն ունեցած այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Միստր և միսիս Սմիթ», «Ծայրահեղ վտանգավոր է», «Սոլթ» և «Տուրիստ», որոնք համաշխարհային վարձույթում վաստակել են համապատասխանաբար $478 միլիոն, $341 միլիոն, $293 միլիոն և $278 միլիոն: Քլինթ Իստվուդի «Փոխարինում» ֆիլմում Քրիստին Քոլլինսի մարմնավորման համար նոմինացվել է «Օսկարի» կնոջ լավագույն դերակատարման համար։


Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում մարդկանց՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար, ինչպես նաև զերծ մնալ ֆիլմերի բովանդակության ամբողջական կամ մասնակի բացահայտումներից: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Թրենդ. #frenchfilms

  • Ծրագիրը
  • Լյուսի
  • Մոնակոյի արքայադուստրը
  • Խոչընդոտներով սեր
  • 99 ֆրանկ
  • Մի՛ շրջվիր
  • Ուղղակի միասին
  • Սատանան կրում է Պրադա
  • Արսեն Լյուպեն
  • Երգողները
  • Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես
  • Ուրիշները
  • Լեոն
  • Սովորական ձևականություն
  • Ժանդարմը և այլմոլորակայինները

Նախագծի մասին

Cinemania.Am-ն ինտերնետային պորտալ է, որտեղ ներկայացված են կինեմատոգրաֆիայի ոլորտին վերաբերող նորություններ, ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաև կինոաշխարհի հետ կապված անհատների կենսագրականներ, լուսանկարներ և այլ հետաքրքիր տեղեկություններ:

Կայքի «Կինոբլոգ» բաժինն առանձնացված հարթակ է, որտեղ մեր օգտատերերն իրավունք ունեն կարծիքներ հայտնել կինոաշխարհին վերաբերող այս կամ այն երեւույթի, իրադարձության, ֆիլմի մասին: Պորտալի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Կինոբլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

Հեղինակային իրավունք

Cinemania.Am կայքում օգտագործված բոլոր տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, տեսանյութերից որևէ մեկը չի պահպանվում կայքի սերվերներում, տեքստերի մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ նյութերից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Գովազդ

Cinemania.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: