Ջուլիա Ռոբերթս

  • Ծննդյան օր: 28. Հոկտեմբերի 1967
  • Ծննդավայր: Սմիրնա, Ջորջիա, ԱՄՆ
  • Մրցանակներ: Օսկար, Ոսկե Գլոբուս (3), ԲԱՖԹԱ

Տեղեկություններ

Ամբողջական անունն է Ջուլիա Ֆիոնա Ռոբերթս։ Հայտնի դերասան Էրիկ Ռոբերթսի քույրն է։ Հայրն ուներ իռլանդական, շոտլանդական, անգլիական և ուելսական արմատներ։ Դպրոցական տարիներին այնքան է տարված եղել եղբոր դերասանական հաջողություններով, որ սկսել է մասնացել տեղական դպրոցական ներկայացումներին։ Քոլեջն ավարտելուց հետո տեղափոխվում էՆյու Յորք, որտեղ դերասանական վարպետության դասընթացներից բացի զբաղվում է նաև մոդելային գործունեությամբ։ Ջուլիայի առաջին նկարահանումը տեղի է ունենում «Հանցանքի պատմություն» հեռուստասերիալում, որտեղ նա մարմնավորում է էպիզոդիկ կերպարի։ Դերասանուհու առաջին նշանակալից դերը եղավ «Պողպատե Մագնոլիաներ» ֆիլմում Շելբիի կերպարի մարմնավորումը, որի համար նա արժանացավ Ոսկե Գլոբուսի։ Նրա աստղային ժամնէ գալիս այն ժամանակ, երբ ստանում է Վիվյեն Ուորդին մարմնավորելու հնարավորությունը Գերի Մարշալի «Սիրունիկը» ֆիլմում։ Այս դերի համար նա առաջադրվում է Օսկարի, ԲԱՖԹԱ-ի և կրկին արժանանում Ոսկե Գլոբուսի։ Հետագայում գլխավոր դերակատարությամբ հանդես է գալիս այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Լավագույն ընկերոջ հարսանիքը», «Նոթթինգ Հիլլ», «Փախչող հարսնացուն» ռոմանտիկ կատակերգությունները։ 2000 թվականին Ջուլիան ստանում է իր կյանքի գլխավոր դերը. Ստիվեն Սոդերբերգի «Էրին Բրոկովիչ» ֆիլմում գլխավոր կերպարին մարմնավորելու համար դերասանուհին դառնում է կինոյի պատմության առաջին դերասանուհին, ով մեկ դերի համար ստանում է 20 միլիոն դոլլար։ Այս դերի համար նա արժանանում է և՛Օսկարի, և՛Ոսկե Գլոբուսի, և՛ ԲԱՖԹԱ-ի։ Հետագայում հանդես է գալիս այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Օուշենի 11 ընկերները», «Մոնա Լիզայի ժպիտը», «Մոտիկություն», «Կե՛ր, աղոթի՛ր, սիրի՛ր» ֆիլմերը։


Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում մարդկանց՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար, ինչպես նաև զերծ մնալ ֆիլմերի բովանդակության ամբողջական կամ մասնակի բացահայտումներից: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Թրենդ. #frenchfilms

  • Ծրագիրը
  • Լյուսի
  • Մոնակոյի արքայադուստրը
  • Խոչընդոտներով սեր
  • 99 ֆրանկ
  • Մի՛ շրջվիր
  • Ուղղակի միասին
  • Սատանան կրում է Պրադա
  • Արսեն Լյուպեն
  • Երգողները
  • Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես
  • Ուրիշները
  • Լեոն
  • Սովորական ձևականություն
  • Ժանդարմը և այլմոլորակայինները

Նախագծի մասին

Cinemania.Am-ն ինտերնետային պորտալ է, որտեղ ներկայացված են կինեմատոգրաֆիայի ոլորտին վերաբերող նորություններ, ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաև կինոաշխարհի հետ կապված անհատների կենսագրականներ, լուսանկարներ և այլ հետաքրքիր տեղեկություններ:

Կայքի «Կինոբլոգ» բաժինն առանձնացված հարթակ է, որտեղ մեր օգտատերերն իրավունք ունեն կարծիքներ հայտնել կինոաշխարհին վերաբերող այս կամ այն երեւույթի, իրադարձության, ֆիլմի մասին: Պորտալի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Կինոբլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

Հեղինակային իրավունք

Cinemania.Am կայքում օգտագործված բոլոր տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, տեսանյութերից որևէ մեկը չի պահպանվում կայքի սերվերներում, տեքստերի մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ նյութերից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Գովազդ

Cinemania.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: