
Սանդրա Բուլոք
- Ծննդյան օր: 26. Հուլիսի 1964
- Ծննդավայր: Արլինգթոն, Վիրջինիա, ԱՄՆ
- Մրցանակներ: Օսկար, Ոսկե Գլոբուս
- Այլ աղբյուրներ: IMDb, КиноПоиск
Տեղեկություններ
Սանդրան ավելի քան 12 տարի ապրել է Գերմանիայում՝ Ֆյուրտ քաղաքում, որտեղ զբաղվել է բալետով։ Օժտված լինելով վոկալային լավ տվյալներով՝ Սանդրան ոչ մեծ դերեր էր կատարում այն ներկայացումներում, որոնցում մասնակցում էր։ Ամբողջական անունն է Սանդրա Աննեթ Բուլոք։ Սանդրան առաջինն է, ով մեկ օրվա տարբերությամբ արժանացել է Ոսկե մորու և Օսկարի։ Առավել հայտնի են նրա մարմնավորած կերպարները «Արագություն», «Միս տաղանդ», «Բախում», «Գրավիտացիա» ֆիլմերում։ «Անտեսանելի կողմը» ֆիլմում Լի Էննի կերպարի մարմնավորման համար արժանացել է Օսկարի և Ոսկե Գլոբուսի։
Մեկնաբանություններ
Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում մարդկանց՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար, ինչպես նաև զերծ մնալ ֆիլմերի բովանդակության ամբողջական կամ մասնակի բացահայտումներից: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: