Ալֆրեդ Հիչքոք

  • Ծննդյան օր: 13. Օգոստոսի 1899
  • Մահվան օր: 29. Ապրիլի 1980
  • Ծննդավայր: Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիա
  • Մրցանակներ: Իրվինգ Թալբերգի անվան Օսկար, Ոսկե Գլոբուս, Սեսիլ Բ. ԴեՄիլլի անվան Ոսկե Գլոբուս, ԲԱՖԹԱ-ի անդամակցության մրցանակ

Տեղեկություններ

Ալֆրեդ Հիչքոքը ծնվել է 1899 թվականի օգոստոսի 13-ին Լոնդոնում։ Նա սովորել է Լոնդոնի համալսարանում՝ որպես ճարտարագետ, իսկ 1920 թվականից աշխատել է կինոստուդիայում։ Սկզբում նա քարտեր էր նկարում դերասանների անունով ֆիլմի տիտրերի համար, հետո սկսեց սցենարներ գրել և աշխատել՝ որպես ռեժիսորի օգնական։ 1926 թվականին նկարանել է իր առաջին ֆիլմը՝ «Վարձով բնակվողը», որը թրիլեր էր։ Բրիտանական առաջին ձայնային ֆիլմի հեղինակը Ալֆրեդ Հիչքոքն է՝ «Շանտաժ» (1929), որն ի դեպ, ունեցավ հաջողություն կինովարձույթում։ 1926 թվականին ամուսնացել է մասնագիտությամբ կինոմոնտաժող Ալմա Ռևիլի հետ, ում հետ ծանոթացել էր 1923 թվականին «Կինը կնոջը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ 1928 թվականի նրանք ունեցան մեկ աղջիկ՝ Պատրիսիա Հիչքոք, ով հետագայում դարձավ դերասանուհի։ Հիչքոքը համարվում է համաշխարհային կինոյի «սասփենսի վարպետը», թրիլեր ժանրի հայրը: Նրա «Պսիխո», «Գլխապտույտ», «Բակ նայող լուսամուտը», «Դեպի հյուսիս հյուսիս-արևմուտքով», «Սպանության դեպքում հավաքեք «M»» և էլի մի քանի ֆիլմ դասվում են բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի շարքին:


Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում մարդկանց՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար, ինչպես նաև զերծ մնալ ֆիլմերի բովանդակության ամբողջական կամ մասնակի բացահայտումներից: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Թրենդ. #frenchfilms

  • Ծրագիրը
  • Լյուսի
  • Մոնակոյի արքայադուստրը
  • Խոչընդոտներով սեր
  • 99 ֆրանկ
  • Մի՛ շրջվիր
  • Ուղղակի միասին
  • Սատանան կրում է Պրադա
  • Արսեն Լյուպեն
  • Երգողները
  • Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես
  • Ուրիշները
  • Լեոն
  • Սովորական ձևականություն
  • Ժանդարմը և այլմոլորակայինները

Նախագծի մասին

Cinemania.Am-ն ինտերնետային պորտալ է, որտեղ ներկայացված են կինեմատոգրաֆիայի ոլորտին վերաբերող նորություններ, ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաև կինոաշխարհի հետ կապված անհատների կենսագրականներ, լուսանկարներ և այլ հետաքրքիր տեղեկություններ:

Կայքի «Կինոբլոգ» բաժինն առանձնացված հարթակ է, որտեղ մեր օգտատերերն իրավունք ունեն կարծիքներ հայտնել կինոաշխարհին վերաբերող այս կամ այն երեւույթի, իրադարձության, ֆիլմի մասին: Պորտալի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Կինոբլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

Հեղինակային իրավունք

Cinemania.Am կայքում օգտագործված բոլոր տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, տեսանյութերից որևէ մեկը չի պահպանվում կայքի սերվերներում, տեքստերի մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ նյութերից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Գովազդ

Cinemania.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: