Քվենտին Տարանտինո

  • Ծննդյան օր: 27. Մարտի 1963
  • Ծննդավայր: Թեննեսի, Նոքսվիլ, ԱՄՆ
  • Մրցանակներ: Օսկար (2), Ոսկե գլոբուս (2), ԲԱՖԹԱ (2), Ոսկե Արմավենու ճյուղ,

Տեղեկություններ

Ամերիկյան կինոռեժիսոր, սցենարիստ, կինոօպերատոր, պրոդյուսեր և դերասան։ Տարանտինոն հանդիսանում է կինոմատոգրաֆում պոստմոդերնիզմի վառ ներկայացուցիչներից մեկը: Նրա ֆիլմերը առանձնանում են բռնության էսթետիկ ներկայացմամբ, յուրահատուկ սև հումորով և երկար երկխոսություններով: Երբ Քվենտինը դառնում է 8 տարեկան ծնողները բաժանվում են։ Իսկ ֆիլմերի հանդեպ հետաքրքրությունը միայն աճում էր, տաղանդավոր տղան բազմաթիվ տեսարաններ էր բեմադրում իր խաղալիքների համար։ Շուտով Քվենտինը հաճախում է դերասանի վարպետության գիշերային դասերի։ Նա աշխատանք էր փնտրում կինոյում, սակայն առաջարկները նրա գլխին չեն թափվում անգամ այն բանից հետո, երբ ռեզումեի մեջ սուտ տեղեկություններ է գրում այն մասին, թե իբր ինքը նկարահանվել է «Մեռյալների արևածագը» և «Լիր արքա» ֆիլմերում։ 1981 թվականի հունվարին Քվենտինը հանդիպում է սցենարիստ՝ Քրեյգ Հեյմեննի հետ, ով դառնում է նրա զինակից ընկերը։ 1984 թվականին Հեյմեննը ծանոթացնում է Տարանտինոյին Քեթրին Ջեյմսի հետ, ով հետագայում դառնում է «Քրեական ընթերցվածք» ֆիլմի մենեջերը։


Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում մարդկանց՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար, ինչպես նաև զերծ մնալ ֆիլմերի բովանդակության ամբողջական կամ մասնակի բացահայտումներից: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Թրենդ. #frenchfilms

  • Ծրագիրը
  • Լյուսի
  • Մոնակոյի արքայադուստրը
  • Խոչընդոտներով սեր
  • 99 ֆրանկ
  • Մի՛ շրջվիր
  • Ուղղակի միասին
  • Սատանան կրում է Պրադա
  • Արսեն Լյուպեն
  • Երգողները
  • Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես
  • Ուրիշները
  • Լեոն
  • Սովորական ձևականություն
  • Ժանդարմը և այլմոլորակայինները

Նախագծի մասին

Cinemania.Am-ն ինտերնետային պորտալ է, որտեղ ներկայացված են կինեմատոգրաֆիայի ոլորտին վերաբերող նորություններ, ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաև կինոաշխարհի հետ կապված անհատների կենսագրականներ, լուսանկարներ և այլ հետաքրքիր տեղեկություններ:

Կայքի «Կինոբլոգ» բաժինն առանձնացված հարթակ է, որտեղ մեր օգտատերերն իրավունք ունեն կարծիքներ հայտնել կինոաշխարհին վերաբերող այս կամ այն երեւույթի, իրադարձության, ֆիլմի մասին: Պորտալի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Կինոբլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

Հեղինակային իրավունք

Cinemania.Am կայքում օգտագործված բոլոր տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, տեսանյութերից որևէ մեկը չի պահպանվում կայքի սերվերներում, տեքստերի մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ նյութերից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Գովազդ

Cinemania.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: