Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու

  • Ծննդյան օր: 15. Օգոստոսի 1963
  • Ծննդավայր: Մեխիկո, Մեքսիկա
  • Մրցանակներ: Օսկար 4, Ոսկե Գլոբուս (2), ԲԱՖԹԱ 3 , Վենետիկյան կինոփառատոն - 5 մրցանակ, Կաննի կինոփառատոն - 4 մրցանակ

Տեղեկություններ

Ալեխանդրո Գ․ Ինյարիտուն ծնվել է Մեխիկոյում 1963թ-ի օգոստոսի 16-ին։ 1984-ից սկսել է իր դիջեյի կարիերան մեքսիկական շատ հայտնի WFM ռոք-ռադիոկայանում, որտեղ էլ հետո հանդես է եկել որպես երաժշտական հաղորդումների պրոդյուսեր։ 1995թ․-ին Ինյարիտուն ստեղծեց իր առաջին միջնամետրաժ հեռուստաֆիլմը՝ «Detrás del Dinero»-ն, Միգել Բոսեյի մասնակցությամբ։ Ալեխանդրոյի լիամետրաժ դեբյուտը եղավ 2000թ-ին։ Դա Գիլյերմո Արրիագայի սցենարով նկարահանված «Amores Perros» (Քած սեր) ֆիլմն է, որն Ինյարիտույին բերեց բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ, այդ թվում նաև Օսկարի նոմինացիա, որպես լավագույն օտարալեզու ֆիլմ, և, իհարկե, միջազգային ճանաչում և փառք։ 2006 թվականին Ինյարիտուն նկարահանում է իր Բաբելոն դրաման՝ Բրեդ Փիթի և Քեյթ Բլանշետի մասնակցությամբ։ Ֆիլմը արժանանում է «Ոսկե Գլոբուսի», որպես լավագույն դրամատիկ ֆիլմ և Ինյարիտույին բերում «Օսկար»-ի առաջին նոմինացիան, որպես լավագույն ռեժիսոր։ «Amores Perros»-ը, «21 Գրամ»-ը և «Բաբելոն»-ը համարվում են Ինյարիտույի տրիլոգիան մահվան մասին։


Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում մարդկանց՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար, ինչպես նաև զերծ մնալ ֆիլմերի բովանդակության ամբողջական կամ մասնակի բացահայտումներից: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Թրենդ. #frenchfilms

  • Ծրագիրը
  • Լյուսի
  • Մոնակոյի արքայադուստրը
  • Խոչընդոտներով սեր
  • 99 ֆրանկ
  • Մի՛ շրջվիր
  • Ուղղակի միասին
  • Սատանան կրում է Պրադա
  • Արսեն Լյուպեն
  • Երգողները
  • Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես
  • Ուրիշները
  • Լեոն
  • Սովորական ձևականություն
  • Ժանդարմը և այլմոլորակայինները

Նախագծի մասին

Cinemania.Am-ն ինտերնետային պորտալ է, որտեղ ներկայացված են կինեմատոգրաֆիայի ոլորտին վերաբերող նորություններ, ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաև կինոաշխարհի հետ կապված անհատների կենսագրականներ, լուսանկարներ և այլ հետաքրքիր տեղեկություններ:

Կայքի «Կինոբլոգ» բաժինն առանձնացված հարթակ է, որտեղ մեր օգտատերերն իրավունք ունեն կարծիքներ հայտնել կինոաշխարհին վերաբերող այս կամ այն երեւույթի, իրադարձության, ֆիլմի մասին: Պորտալի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Կինոբլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

Հեղինակային իրավունք

Cinemania.Am կայքում օգտագործված բոլոր տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, տեսանյութերից որևէ մեկը չի պահպանվում կայքի սերվերներում, տեքստերի մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ նյութերից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Գովազդ

Cinemania.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: