Ոսկե Ծիրան
Ոսկե ծիրանը Հայաստանի մայրաքաղաք Երևանում անցկացվող ամենամյա ամենամեծ կինոփառատոնն է, որը հիմնադրվել է 2004 թվականին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից և անցկացվում է հուլիս ամսին։ Փառատոնն ամեն տարի ներկայացնում է 120-150 ֆիլմ մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։ Վերջին տարիներին փառատոնը նաև Հայաստանում ամենաակտիվ լուսաբանվող իրադարձություններից է։ Բացման արարողության ժամանակ տեղի է ունենում արդեն ավանդական դարձած ծիրանօրհնեք։