Գաղութ Դիգնիդադի դաժան պատմությունը

Հեղինակ՝ Էնջի Աբելյան - 03 Ապրիլի 2016

Գաղութ Դիգնիդադի դաժան պատմությունը

Նախ առաջին հերթին ասեմ, որ գրառումը կատարելուց առաջ մի փոքր ուսումնասիրեցի Դիգնիդադ գաղութի պատմությունը։ Գաղութը, որը այժմ կոչվում է Վիլլա Բավարիա, գտնվում է Չիլիում և 1961 թվականից մինչև 1991 թվականները հանդիսացել է խոշտանգումների, տանջանքների, հանցագործությունների վայր, որի ետևում կանգնած է եղել բռնապետ Պինոչետը։ 1970-ականներին գալով իշխանության՝ Պինոչետը իր բոլոր թշնամիներին ուղարկում էր Դիգնիդադ, որտեղ նրանք ենթարկվում էին աննկարագրելի խոշտանգումների։ Դիգնիդադը ևս ուներ իր բռնապետին՝ Փոլ Շուֆերը, ով լինելով նացիստ, եկել էր Չիլի իր սև գործը շարունակելու։

«Ամայավայրերում» ամայի են նաև մարդիկ...

Հեղինակ՝ Մարտին Մաթևոսյան - 29 Մարտի 2016

«Ամայավայրերում» ամայի են նաև մարդիկ...

Մարտին Շինն իր արտաքինով համապատասխանում է այն կերպարին, ում Մալիքը ցանկացել է ստանալ։ Սիսսի Սպեյսեքի խաղում առկա է որոշակի ոչ ռեալիստականություն, ինչը, հնարավոր է, պայմանավորված է կերպարի տարիքով։ Ֆիլմն այնպիսի է, որ գոյություն ունեցող իրավիճակն ու իրերի դասավորթյունը բացահայտվում են ոչ թե դերասանական խաղով, այլ հեղինակի կողմից ներդրված դրամատուրգիական լուծումներով. քիչ հնչող երաժշտություն, լայն պատկերներ, վառ գույներ։

Ավե, Կոէններ !!!

Հեղինակ՝ Էնջի Աբելյան - 08 Մարտի 2016

Ավե, Կոէններ !!!

Երբ Կոէններ եղբայրները ֆիլմ են նկարահանում, արդեն իսկ պարզ է, որ մեզ սպասվում է որակ, հետաքրքիր ընթացքով ֆիլմ և, ամենակարևորը, կախված ժանրից, շաաաատ նուրբ, բայց միևնույն ժամանակ սարկաստիկ հումոր։ Ավե Կեսարը իրանց այն ֆիլմերի շարքից էր, երբ եղբայրները ցանկացել են ստեղծել մաքսիմալ գեցեցիկ դրվագներ, տեսարաններ կաին ուղղակի ապշեցուցիչ զգացողություններ էին հաղորդում։ Հիասքան Սքարլեթ Յոհանսոնի առաջի դրվագի մասին պետք է առանջին նշել, լրիվ հեքիաթ էր, մեկ-մեկ անգամ թվում էր, որ ինչ-որ գեղեցիկ շոուի եմ գնացել, այլ ոչ թե ֆիլմ եմ դիտում։

Նա վերադարձավ վրեժը սրտում

Հեղինակ՝ Էնջի Աբելյան - 03 Մարտի 2016

Նա վերադարձավ վրեժը սրտում

Դերձակը․․․․․․ Երկար, շատ երկար սպասված ֆիլմ, որը համոզված էի, որ հրաշք է լինելու, և ուրախ եմ չսխալվելու համար։ Ֆիլմը պատմում է Քեյթ Ուինսլեթի հերոսուհու՝ Թիլլիի մասին, ով մանուկ հասակում ստիպված լքել է հարազատ քաղաքը, քանի որ նրան մեղադրում էին սպանության մեջ։ Եվ ահա․ 25 տարի անց, նա վերադառնում է, սակայն ուրիշ կերպարի մեջ։ Սովորելով Լոնդոնում՝ նա դարձել էր հայտնի և տաղանդավոր դերձակ, ով իր մատների հրաշագործությամբ ստեղծում էր անհավանական հանդերձանքներ։

«Քերոլը» կարող է փոխել վերաբերմունքը նրանց հանդեպ...

Հեղինակ՝ Մարտին Մաթևոսյան - 02 Մարտի 2016

«Քերոլը» կարող է փոխել վերաբերմունքը նրանց հանդեպ...

Ֆիլմի գլխավոր խաղաթուղթն, իհարկե, անկախ ամեն ինչից, երկու գլխավոր հերոսուհիների դերասանական բարձրակարգ խաղն է։ Ստեղծվել են երկու բացառապես տարբեր կերպարներ, որոնք, հանդիպելով միմյանց, գտնում են այն, ինչը բացակայում էր նրանց կյանքում։

Մարդ, ով փոխեց աշխարհը

Հեղինակ՝ Տիգրան Nox Փոթիկյան - 27 Փետրվարի 2016

Մարդ, ով փոխեց աշխարհը

Սկզբից ասեմ, որ Սթիվ Ջոբսի կյանքը ինձ մեղմ ասած չի հետաքրքրել իրա կարյերաի մասին չեմ էլ խոսում, ոչ մի գինիալնի բան չեմ տեսնում իրա մեջ ու եթե գլխավոր դերում չխաղար իմ ՇԱԱԱԱԱԱԱԱԱՏ սիրելի Ֆասբենդերը կարողա անգամ չնայեի կինոն։ Ապրի Danny Boyle-ը, մի վարկյան չեմ ձանձրացել կինոն նայելուց:

Պատերազմ և խաղաղություն բրիտանական ձևով

Հեղինակ՝ Էնջի Աբելյան - 24 Փետրվարի 2016

Պատերազմ և խաղաղություն բրիտանական ձևով

Դե ինչ, ավարտվեց հերթական բրիտանական հաջողված պրոյեկտը... Պատերազմ և խաղաղություն, ստեղծագործություն, որ համարվում ա համաշխարհային գրականության լավագույններից մեկը, ու իրոք արժե կարդալ, մի վախեցեք 4 հատորներից... Գոհ եմ շատ սերիալից մի քանի առումով: Չմոռանանք խնդրում եմ, որ սա վեպի հիման վրա նկարահանված սերիալ է, ոչ թե վեպի էկրանավորումը, ինչի դեպքում, մենք պիտի պահանջեինք բոլոր իրադարձությունների նկարագրումը, իսկ նկարագրածների դեպքում էլ ավելի երկար ու խորը, գրքի նման.....

Թրամբոն նման չէր Ուոլտեր Ուայթին

Հեղինակ՝ Մարտին Մաթևոսյան - 21 Փետրվարի 2016

Թրամբոն նման չէր Ուոլտեր Ուայթին

Ես ընդհանրապես էս տեսակի բաներ շատ եմ սիրում. ֆիլմ ֆիլմերի մասին: Ֆիլմը պատմումա հոլիվուդյան սցենարիստ Դալտոն Տրամբոյի մասին, ով իր քաղաքական հայացքների պատճառով երկար ժամանակ գտնվում էր հոլիվուդյան բլեքլիստում, ով իր աշխատանքները ներկայացնում էր այլ մարդկանց անվան տակ, ով իր ընտանիքի հետ տանը նստած նայում էր օսկարի մրցանակաբաշխությունն ու տեսնում՝ ոնց են մարդիկ իր գրած սցենարով իր տեղն օսկար ստանում:

«Դանիացի աղջիկը» երազանքների փլուզման մասին է...

Հեղինակ՝ Շողեր Պետրոսյան - 12 Փետրվարի 2016

«Դանիացի աղջիկը» երազանքների փլուզման մասին է...

«Դանիացի աղջիկը» ֆիլմը նոմինացված է Օսկարում «Լավագույն դերասան» (Էդի Ռեդմեյն), «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Ալիսիա Վիկանդեր), «Լավագույն հանդերձանքի դիզայն», «Լավագույն բեմադրող նկարիչ» անվանակարգերում: Ելնելով մշակութային առանձհատակությունից՝ «Դանիացի աղջիկը» ֆիլմի ցուցադրությունն արդեն հասցրել են արգելել Քաթարում:

Մահվան նշանառության տակ. «Ամերիկյան դիպուկահարը»

Հեղինակ՝ Տիգրան Nox Փոթիկյան - 30 Հունվարի 2015

Մահվան նշանառության տակ. «Ամերիկյան դիպուկահարը»

2-3 ոչ էդքան էլ հաջող ֆիլմերից հետո, Իստվուդը մեզա նվիրում «ամերիկյան դիպուկահարի» Պատմությունը, ամերիկայի Военно-морской флот-ի դիպուկահար՝ Քրիս Քայլ մասին ով սպանելա մոտավոր 250+ մարդ, որոնցից 160 հաստատված են: Ֆիլմը չի փորձում ցույց տալ ամերիկայի Իրաք ներխուժելու պատճառները, զերծա մնում որևէ քաղաքական միջամտումներից, տվյալ ֆիլմը ոչ թէ Իրաքի պատերազմի մասինա այլ Քրիսի: Ֆիլմը դաժանա ու մտահոգիչ, անհագստություն ես զգում նայելուց մի տեսակ, Քրիսը ներկայացվախա, որպես հասարակ մարդ, ով մեծ հայրենասեր էր ու հավատում էր որ իրա պարտքն ու նպատակնա պաշտպանել Ամերիկան:

Թրենդ. #frenchfilms

  • Ծրագիրը
  • Լյուսի
  • Մոնակոյի արքայադուստրը
  • Խոչընդոտներով սեր
  • 99 ֆրանկ
  • Մի՛ շրջվիր
  • Ուղղակի միասին
  • Սատանան կրում է Պրադա
  • Արսեն Լյուպեն
  • Երգողները
  • Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես
  • Ուրիշները
  • Լեոն
  • Սովորական ձևականություն
  • Ժանդարմը և այլմոլորակայինները

Նախագծի մասին

Cinemania.Am-ն ինտերնետային պորտալ է, որտեղ ներկայացված են կինեմատոգրաֆիայի ոլորտին վերաբերող նորություններ, ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաև կինոաշխարհի հետ կապված անհատների կենսագրականներ, լուսանկարներ և այլ հետաքրքիր տեղեկություններ:

Կայքի «Կինոբլոգ» բաժինն առանձնացված հարթակ է, որտեղ մեր օգտատերերն իրավունք ունեն կարծիքներ հայտնել կինոաշխարհին վերաբերող այս կամ այն երեւույթի, իրադարձության, ֆիլմի մասին: Պորտալի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Կինոբլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

Հեղինակային իրավունք

Cinemania.Am կայքում օգտագործված բոլոր տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, տեսանյութերից որևէ մեկը չի պահպանվում կայքի սերվերներում, տեքստերի մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ նյութերից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Գովազդ

Cinemania.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: