«Դանիացի աղջիկը» երազանքների փլուզման մասին է...

Հեղինակ՝ Շողեր Պետրոսյան - 12 Փետրվարի 2016

«Դանիացի աղջիկը» երազանքների փլուզման մասին է...

«Դանիացի աղջիկը» ֆիլմը նոմինացված է Օսկարում «Լավագույն դերասան» (Էդի Ռեդմեյն), «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Ալիսիա Վիկանդեր), «Լավագույն հանդերձանքի դիզայն», «Լավագույն բեմադրող նկարիչ» անվանակարգերում: Ելնելով մշակութային առանձհատակությունից՝ «Դանիացի աղջիկը» ֆիլմի ցուցադրությունն արդեն հասցրել են արգելել Քաթարում:

Չնայած, որ Քաթարի մշակույթի նախարարությունը Twitter-ում շնորհակալություն է հայտնվում երկրի ուշադիր քաղաքացիներին, ովքեր օգնել են կանխել այդ «այլանդակության» ցուցադրությունը էկրաններին, ֆիլմը շատ գրագետ է նկարված: Ֆիլմը վեր է կանգնած բոլոր տեսակի գաղտնի և բացահայտ քարոզներից, որը ֆիլմի գլխավոր արժանիքներից մեկն է: Ֆիլմում պատկերված է ոչ միայն առաջին կին-տրանսգենդեր Լիլի Էլբայի պատմությունը, այլև երիտասարդ նկարիչների ընտանիքի ողբերգությունը: Ֆիլմում առկա կադրերն ասես կտավներ լինեն, որոնք արտահայտում են նկարչական տարբեր ուղղություններ:

Ֆիլմը սկզբում չի բացահայտում գլխավոր պատմությունը: Ընդհակառակը, հանդիսատեսի մեջ առաջացնում է որոշ ենթադրություններ: Օրինակ՝ երբ ֆիլմի գլխավոր հերոսը՝ Էյնար Վեգեները, հետևում է իր ընկերուհիներից մեկին, ով բալետ է պարում՝ հանդիսատեսի մոտ առաջանում են կասկածներ, թե հերոսը հմայված է այլ կնոջով:

Չնայած, որ ֆիլմի գլխավոր հերոսը Էյնար Վեգեներն է, ֆիլմը հավասարապես արտացոլում է նրա կնոջ՝ Հերդա Վեգեների պատմությունը և բացահայտում վերջինիս ներաշխարհը, նրա բնավորության թույլ և ուժեղ կողմերը:

Առհասարակ նկարել լավ ֆիլմ առաջին կին-տրանսգենդերի մասին մեծ համարձակաություն և պրոֆեսինալիզմ է պահանջում: Ֆիլմի ամենամեծ առավելությունն այն է, որ այն քայլում է հստակ գծով և ոչ պրոպագանդում է, ոչ էլ քարկոծում երևույթը. Երևույթ, որը անժխտելի է, որովհետև իրական կյանքում արդեն եղել է:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի ֆիլմի գլխավոր հերոսի(էդի Ռեդմեյն) խաղը, ով հանճարեղ խաղաց և կարողացավ բացահայտել իր կերպարին տված ճակատագիրը: Նրա խաղը, ինչպես և իր կերպարի փնտրտուքները, զարգանում են աստիճանաբար, բնականոն ձևով: Առհասարակ նրա խաղից հետո մեկ այլ դերասանի «Դանիացի աղջիկը» ֆիլմում գլխավոր կերպարի համար դժվար է պատկերացնել: Իհարկե Ալիսիա Վիկանդերը ևս յուրահատուկ դերասանական խաղով աչքի ընկավ:

«Դանիացի աղջիկը» ֆիլմը հաղթահարում է շատ կարևոր պատնեշ. այն կարողանում է գրավել հանդիսատեսին և ներկայացնել նրան հասարակության կողմից անըդնունելի մարդու տեսակը՝ անկախ մշակութային առանձնահատկությունից և աշխարհընկալումից: Շատերը գուցե չսիրրեն Լիլի-Էլբեյին և ապրումակցում չլինի Լիլի-Էլբեյի կերպարի հետ, բայց քանի որ ֆիլմը լիարժեք, բոլոր ռակուրսներից ներկայացնում է նրա շարժառիթները, ապա գլխավոր հերոսը գոնե խղճահարություն առաջացնում է դիտողի մոտ: Ֆիլմում առկա յուրաքանչյուր տեսարան կառուցված է հերոսների ներքին հոգեվիճակից ելնելով և մատուցվում է գեղագիտորեն:

Առհասարակ շատերը ֆիլմը դիտելով կարող են մեղադրել կնոջը՝ ասելով, որ նա է մեղավոր, քանի որ վերջինս դարձրեց ամուսնուն կին-տրանսգենդեր: Բայց կինը ամուսնու մեջ արթնացրեց այն թաքնված կողմը, որը մինչ այդ հանդիսատեսը տեսնում էր, սակայն չէր կարողանում կռահել թե ինչ է:

Ֆիլմը նաև պատրանք է ստեղծում, թե Էյնար Վեգեները սիրում է կնոջը, սակայն այդ սերը ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական ընկերություն: Իսկ նրա կնոջ՝ Հերդա Վեգեների, սերը դիմանում է ամեն ինչի: Եթե սկզբում կինը պայքարում էր Լիլիի դեմ, ապա ֆիլմի վերջում նա ընդունում է Լիլիին այնպես ինչպես որ կա, իսկ իր պայքարը Լիլիից փոխանցվում է իր դեմ:

Ունենալով հնարավորություն թողնելու բեռ դարձած ամուսնուն և ապրելու լիարժեք կյանքով՝ Հերդա Վեգեները ամեն դեպքում ընտրում է Էյնարին, ևս մեկ անգամ ապացուցելով իր սերն ու նվիրվածությունը:

«Դանիացի աղջիկը» երազանքների փլուզման մասին է... «Դանիացի աղջիկը» մարդուն տրված ծանր ճակատագրի մասին է... «Դանիացի աղջիկը» ներելու և օդում սավառնով շարֆի պես մարդուն բաց թողնելու մասին է...«Դանիացի աղջիկը» մինչև կյանքի վերջ մեկին նվիրվելու և սերն ու այդ սիրո ողբերգությունը կտավների միջոցով արտահայտելու պատմությունն է...

Հեղինակի մասին

Շողեր Պետրոսյան

Շողեր Պետրոսյան

Ես Շողեր Պետրոսյանն եմ: Սիրում եմ կյանքին նայել տարբեր ռակուրսներից, իսկ կինոն հնարավորություն է տալիս հավատալու և տեսնելու անհավատալին: Այն օգնում է մեզ սողոսկել փակ դռներից այն կողմ, մոռանալ ժամանակի և տարածության մասին: Կինոն ազատություն է... Իսկ ես սիրում եմ ազատությունը:


Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում մարդկանց՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար, ինչպես նաև զերծ մնալ ֆիլմերի բովանդակության ամբողջական կամ մասնակի բացահայտումներից: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Թրենդ. #frenchfilms

  • Ծրագիրը
  • Լյուսի
  • Մոնակոյի արքայադուստրը
  • Խոչընդոտներով սեր
  • 99 ֆրանկ
  • Մի՛ շրջվիր
  • Ուղղակի միասին
  • Սատանան կրում է Պրադա
  • Արսեն Լյուպեն
  • Երգողները
  • Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես
  • Ուրիշները
  • Լեոն
  • Սովորական ձևականություն
  • Ժանդարմը և այլմոլորակայինները

Նախագծի մասին

Cinemania.Am-ն ինտերնետային պորտալ է, որտեղ ներկայացված են կինեմատոգրաֆիայի ոլորտին վերաբերող նորություններ, ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաև կինոաշխարհի հետ կապված անհատների կենսագրականներ, լուսանկարներ և այլ հետաքրքիր տեղեկություններ:

Կայքի «Կինոբլոգ» բաժինն առանձնացված հարթակ է, որտեղ մեր օգտատերերն իրավունք ունեն կարծիքներ հայտնել կինոաշխարհին վերաբերող այս կամ այն երեւույթի, իրադարձության, ֆիլմի մասին: Պորտալի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Կինոբլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

Հեղինակային իրավունք

Cinemania.Am կայքում օգտագործված բոլոր տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, տեսանյութերից որևէ մեկը չի պահպանվում կայքի սերվերներում, տեքստերի մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ նյութերից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Գովազդ

Cinemania.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: