«Ամայավայրերում» ամայի են նաև մարդիկ...

Հեղինակ՝ Մարտին Մաթևոսյան - 29 Մարտի 2016

«Ամայավայրերում» ամայի են նաև մարդիկ...

Ֆիլմի գլխավոր կերպարներից մեկն է երիտասարդը՝ Քիթը (Մարտին Շին), ով աշխատում է՝ որպես աղբահան, և որպես իր աշխատանքի հիմնավորում է բերում այն փաստը, որ չի սիրում առավոտյան շուտ արթնանալ։ Քիթը բավականին խորամանկ, եռանդուն անձնավորություն է, ով գտնում է, որ կյանքը շատ միապաղաղ է, և անհրաժեշտ է մի բան անել այն առավել հետաքրքիր դարձնելու համար։ Նա համարձակ է, չի վախենում դժվարություններից, իր նպատակին հասնելու համար պատրաստ է ամեն ինչի, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ նա դեռևս չի կարողանում կողմնորոշվել իր նպատակի հարցում. այս գործում՝ որպես մոտիավացիա է հանդես գալիս Հոլլիին (Սիսսի Սպեյսեք) հանդիպումը, և երիտասարդը որոշում կայացնում շրջանցել բոլոր խոչընդոտներն իր սիրելիի հետ մնալու համար, իսկ այդ խոչընդոտներից ամենամեծը հանդիսանում է Հոլիի հայրը (Ուորրեն Օութս), ում անունը այդպես էլ ֆիլմում չի հնչում։ Սա, թերևս, հատուկ է արված հեղինակի կողմից, քանի որ նրա կերպարը սովորական է. բոլոր հայրերն էլ դեմ կլինեին, եթե իրենց աղջիկը կապվեր աղբահանի հետ։ Քիթն այնքն էլ գոհ չէ ինքն իրենից, հատկապես Հոլլիի հետ առաջին հանդիպման ժամանակ նա խոսելիս միշտ ներքև է նայում, սակայն ունի արժանապատվություն. երբ նրան հետագայում հեռացնում են աշխատանքից, այս մասին Հոլլիին պատմելիս նա շեշտում է, որ ինքն է հեռացել աշխատանքից։ Սա բավականին ուժեղ նույնականացման պահ է, քանի որ մեզանից շատերը նույնպես հաճախ այդպես են վարվում։

 

Երկրորդ կերպարը Հոլլին է, ով բավականին միամիտ, սակայն միաժամանակ համարձակ աղջիկ է։ Այս կերպարը բավականին բարդ է վերլուծության համար, քանի որ նրա կողմից իրերի վերաբերյալ մենք հստակ վերաբերմունք այդպես էլ չենք տեսնում. օրինակ, երբ Քիթն սպանում է նրա հորը, նա բավականին սառանսրտությամբ է ընդունում փաստը և սկզբում միակ բանը, որ հարցնում է Քիթին այն է, թե արդյո՛ք հայրը մահամերձ վիճակում իրեն վատ է զգում։ Իսկ երբ, օրինակ, Քիթը նրան փաղաքշական բառեր է ասում, նա բավականին նյարդայնանում է դրանից։ Հոլլին անտարբեր է իր շրջապատում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, սա պարզ երևում է այն ժամանակ, երբ նրա սիրեցյալը սպանում է իրենց սպառնացող մարդկանց, իսկ ինքը միշտ գտնվում է իրադարձություններից դուրս։ Նրա մոտ կա ինչ-որ մեկի հովանու տակ լինելու հատկանիշը. կարելի է ենթադրել, որ նա այդքան էլ չէր ցանկանում մնալ իր հոր հետ, սակայն վախենում էր հեռանալ նրանից (այս եզրակացությանը կարելի է գալ այն ժամանակ, երբ հենց առաջին հանդիպման ժամանակ Քիթը նրան հարցնում է՝ արդյո՛ք նրանք կարող են կրկին հանդիպել, իսկ Հոլլին ուղղակի նշում է, որ հայրը դեմ կլնի իր՝ աղբահանի հետ ժամադրվելուն)։ Երրորդ կերպարը Հոլլիի հայրն է, ով, սակայն, երևում է ֆիլմի ամբողջ ընթացքի մեկ-երրորդում։ Նա մասնագիտությամբ նկարիչ է, ով գովազդային պաստառների նկարներ է նկարում իրենց փոքրիկ արվարձանային քաղաքում։ Բավականին պահպանողական անձնավորություն է, կինը շուտվանից մահացած է, իսկ կնոջը շատ է սիրել, ինչը կարելի է ենթադրել Հոլլիի պատմածից, քանի որ Հայրը շուրջ տասը տարի սառնարանում պահել է իրենց հարսանեկան տորթը։ Հոր և Հոլլիի հարաբերությունները բավակին ջերմ են, քանր որ նրանք ֆիլմի սկզբում խաղում են միմյանց հետ և նրանց մեջ զգացվում է ընտանեկան ջերմությունը։ Այստեղից էլ կարելի է եզրակացնել իր ընտանիքի երկրորդ անդամին կորցնելու վտանգից նրա վախենալու փաստը, երբ հայտնվում է Քիթը։ Հոլլիին ուրիշին տալու վտանգն այնքան է ահաբեկում Հորը, որ տեղեկանալով իր մեջքի հետևում տեղի ունեցող իրադարձությունների մասին, գնում է, թերևս, այս իրավիճակում բավականին անմարդկային քայլի Հոլլիին իր մոտ պահելու համար. սպանում է աղջկա շանը։ Երրորդ կերպարը Հոլլիի հայրն է, ով, սակայն, երևում է ֆիլմի ամբողջ ընթացքի մեկ-երրորդում։ Նա մասնագիտությամբ նկարիչ է, ով գովազդային պաստառների նկարներ է նկարում իրենց փոքրիկ արվարձանային քաղաքում։ Բավականին պահպանողական անձնավորություն է, կինը շուտվանից մահացած է, իսկ կնոջը շատ է սիրել, ինչը կարելի է ենթադրել Հոլլիի պատմածից, քանի որ Հայրը շուրջ տասը տարի սառնարանում պահել է իրենց հարսանեկան տորթը։ Հոր և Հոլլիի հարաբերությունները բավակին ջերմ են, քանր որ նրանք ֆիլմի սկզբում խաղում են միմյանց հետ և նրանց մեջ զգացվում է ընտանեկան ջերմությունը։ Այստեղից էլ կարելի է եզրակացնել իր ընտանիքի երկրորդ անդամին կորցնելու վտանգից նրա վախենալու փաստը, երբ հայտնվում է Քիթը։ Հոլլիին ուրիշին տալու վտանգն այնքան է ահաբեկում Հորը, որ տեղեկանալով իր մեջքի հետևում տեղի ունեցող իրադարձությունների մասին, գնում է, թերևս, այս իրավիճակում բավականին անմարդկային քայլի Հոլլիին իր մոտ պահելու համար. սպանում է աղջկա շանը։

Ֆիլմում առկա են օպերատորական հետաքրքիր լուծումներ, ինչպես Մալիքի գրեթե բոլոր ֆիլմերում։ Կան լայն տեսարաններ, ներկայացվում է վայրի բնությունը, առանձին խոշոր պլանով երևում են տարատեսակ վայրի կենդանիներ և թռչուններ, ցուցադրվում են մայրամուտը և վառ լուսնի առկայությամբ գիշերային երկինքը։ Ճանապարհներն են շատ հաճախ ընդհանուր պլանով երևում, տեմպը միջին է, միայն մեկ-երկու էմոցիոնալ պահերի ժամանակ կիրառվում է տեմպով շարժվող կամերա։ Անտառային տեսարաններն ուղեկցվում են խմբակային երգով (գերմաներեն), կադրին առավել խորհրդավորություն հաղորդելու համար։ Ընդհանուր առմամբ ֆիլմում առկա է մոտավոր տասը շատ գեղեցիկ կինեմատոգրաֆիկ պատկեր։ Ինտերիերում, ինչպես նաև էքստերիերում, առկա են վառ գույներ։ Կան նաև ճաշակով կոմպոզիցիոն լուծումներ։ Վառ գույների հետ մեկտեղ առկա է ֆիլմի սպեցիֆիկ սառնությունը, խորհրդավորությունն, ինչպես և Մալիքի վերջին մի քանի ֆիլմերում («Կյանքի ծառը», «Բարակ կարմիր գիծը», «Նոր աշխարհը»)։ Պետք է նշվի նկարչի հմուտ աշխատանքը, գույների միջև կոնտրաստի պահպանումը։

Դերասանական խաղը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա։ Առկա է զուսպ, ոչ շատ էմոցիանալ, առանց պոռթկումների խաղ։ Մարտին Շինն իր արտաքինով համապատասխանում է այն կերպարին, ում Մալիքը ցանկացել է ստանալ։ Սիսսի Սպեյսեքի խաղում առկա է որոշակի ոչ ռեալիստականություն, ինչը, հնարավոր է, պայմանավորված է կերպարի տարիքով։ Ֆիլմն այնպիսի է, որ գոյություն ունեցող իրավիճակն ու իրերի դասավորթյունը բացահայտվում են ոչ թե դերասանական խաղով, այլ հեղինակի կողմից ներդրված դրամատուրգիական լուծումներով. քիչ հնչող երաժշտություն, լայն պատկերներ, վառ գույներ։ Վերջում պետք է նշել, որ հեղինակը ցանկացել է ներկայացնել միապաղաղ կյանքով ապրելու թերությունները, կյանքում իմաստ մտցնելու և մարդկանց կողմից իրենց առջև նպատակներ դնելու անհրաժեշտությունը, միաժամանակ, նպատակներ ընտրելիս ճիշտ ընտրություն կայացնելու անհրաժեշտությունը։ Ֆիլմը ռեալիստական է, զերծ է ռոմանտիկ գաղափարներից, ցույց է տալիս հանցանքի պատժելի լինելու փաստը։ Ներկայացնում է նաև սիրո հզոր ուժը, որը մղում է մարդկանց անբացատրելի արարքների՝ գողության և սպանության, որի բացատրությունը մարդիկ շատ հաճախ չեն գտնում։

Հեղինակի մասին

Մարտին Մաթևոսյան

Մարտին Մաթևոսյան

Ֆիլմերով լուրջ սկսել եմ հետաքրքրվել այն ժամանակ, երբ Քեթրին Բիգելոուի «Հողմի տիրակալը» հաղթեց Օսկարի ամենամյա մրցանակաբաշխությունում: Ըստ իս՝ աշխարհի լավագույն ֆիլմը «Մատրիցա 2»-ն է, իսկ ազատ ժամանակ մարդկանց փորձում եմ բացատրել, որ «Տիտանիկի» վերջում ԴիԿապրիոն չէր կարող տեղավորվել այն բեկորի վրա, որի վրա գտնվում էր Քեյթը:


Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում մարդկանց՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար, ինչպես նաև զերծ մնալ ֆիլմերի բովանդակության ամբողջական կամ մասնակի բացահայտումներից: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Թրենդ. #frenchfilms

  • Ծրագիրը
  • Լյուսի
  • Մոնակոյի արքայադուստրը
  • Խոչընդոտներով սեր
  • 99 ֆրանկ
  • Մի՛ շրջվիր
  • Ուղղակի միասին
  • Սատանան կրում է Պրադա
  • Արսեն Լյուպեն
  • Երգողները
  • Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես
  • Ուրիշները
  • Լեոն
  • Սովորական ձևականություն
  • Ժանդարմը և այլմոլորակայինները

Նախագծի մասին

Cinemania.Am-ն ինտերնետային պորտալ է, որտեղ ներկայացված են կինեմատոգրաֆիայի ոլորտին վերաբերող նորություններ, ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաև կինոաշխարհի հետ կապված անհատների կենսագրականներ, լուսանկարներ և այլ հետաքրքիր տեղեկություններ:

Կայքի «Կինոբլոգ» բաժինն առանձնացված հարթակ է, որտեղ մեր օգտատերերն իրավունք ունեն կարծիքներ հայտնել կինոաշխարհին վերաբերող այս կամ այն երեւույթի, իրադարձության, ֆիլմի մասին: Պորտալի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Կինոբլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

Հեղինակային իրավունք

Cinemania.Am կայքում օգտագործված բոլոր տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, տեսանյութերից որևէ մեկը չի պահպանվում կայքի սերվերներում, տեքստերի մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ նյութերից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Գովազդ

Cinemania.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: