Ավե, Կոէններ !!!

Հեղինակ՝ Էնջի Աբելյան - 08 Մարտի 2016

Ավե, Կոէններ !!!

Երբ Կոէններ եղբայրները ֆիլմ են նկարահանում, արդեն իսկ պարզ է, որ մեզ սպասվում է որակ, հետաքրքիր ընթացքով  ֆիլմ և, ամենակարևորը, կախված ժանրից, շաաաատ նուրբ, բայց միևնույն ժամանակ սարկաստիկ հումոր։ 

Ավե Կեսարը իրանց այն ֆիլմերի շարքից էր, երբ եղբայրները ցանկացել են ստեղծել մաքսիմալ գեցեցիկ դրվագներ, տեսարաններ կաին ուղղակի ապշեցուցիչ զգացողություններ էին հաղորդում։ Հիասքանչ Սքարլեթ Յոհանսոնի առաջի դրվագի մասին պետք է առանջին նշել, լրիվ հեքիաթ էր, մեկ-մեկ անգամ թվում էր, որ ինչ-որ գեղեցիկ շոուի եմ գնացել, այլ ոչ թե ֆիլմ եմ դիտում։

Ռոջեր Դիկինսը, ով եղբայրների մշտական օպերատորն է, այս անգամ ևս ստեղծել էր մակարդակով, ճիշտ, տեղը տեղին, անգամ զարմանալի դրվագներ, որոնք հիացմունքի են արժանի։ Դե համապատասխան երաժշտությունն էլ անպակաս է իրենց ֆիլմերից։ Դե ինչ թեև տեխնիկական մասով այսքանը։

Սյուժեն իրականում շատ լավն էր, սկզբում թվացող սովորական, անգամ հասարակ թվացող սյուժեն ֆիլմի ընթացքում զարգանում է և հարկ եմ համարում առանձին նշել գլխավոր սյուժետային գծին միացող, կողքից, փոքրիկ սցենարային հնարքները։

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1950-ականների Հոլիվուդում։ Գլխավոր հերոսը՝ Էդի Մենիկսն է, ով ղեկավարում է Կապիտոլ կինոստուդիան և միևնույն ժամանակ լուծում է աստղերի տարբեր խնդիրները։ Եվ ահա, հենց նկարահանումներից կորում է Ավե Կեսար ֆիլմի գլխավոր հերոսը։ Ոչ ոք չգիտի, թե նա որտեղ է։ Մի կազմակերպություն նամակ է ուղարկում և պահանջում 100 000 ԱՄՆ դոլար դերասանի համար։ Եվ Մենիկսը ստիպված պետք է փորձի գտնել աստղին ավելի շուտ, քան դա կանեն լրագրողները։

Ֆիլմի ամենամեծ համեմունքներից է, իհարկե, դերասանական կազմը։ 
Ջորջ Քլունի, Ջոշ Բրոլին, Ռալֆ Ֆայնս, Սքարլեթ Յոհանսոն, Թիլդա Սուինթոն, Քրիստոֆեր Լամբերթ, Ջոնահ Հիլլ, Ֆրենսիս ՄակԴորմանդ և իմ չսիրելի Չաննինգ Տատումը, ով ի զարմանս ինձ, շատ համապատասխան էր, անգամ պարային դրվագ կար, որը նա գերազանց կատարեց։ Մի խոսքով, ապրի ինքը, ստացվեց իրա մոտ այս դերը։ 

Այս ֆիլմում պետք չի փնտրել խորը իմաստ, խորը ու լուրջ զգացողություններ, այս ֆիլմը աչքերի համար է, գեղեցիկը տեսնելու և գնահատելու, հումորը հասկանալու և նույնպես գնահատելու։ Չնայած, եղբայրները շաաաաատ նուրբ ձևով, իհարկե, սարկազմով անգամ, շոշափել են ամերիկացիրները "սիրած" թեման՝ Սովետական միությունը։

Հեղինակի մասին

Էնջի Աբելյան

Էնջի Աբելյան

Մինչ օրս Հոգվարթսից նամակի է սպասում, երազում է մի փոքր վիշապի մասին և սիրում է Ռիվենդելլի էլֆերին: Ֆիլմեր սկսել է սիրել դեռ մանկուց և չի պատկերացնում անգամ մի օրն առանց ֆիլմերի:


Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում մարդկանց՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար, ինչպես նաև զերծ մնալ ֆիլմերի բովանդակության ամբողջական կամ մասնակի բացահայտումներից: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Թրենդ. #frenchfilms

  • Ծրագիրը
  • Լյուսի
  • Մոնակոյի արքայադուստրը
  • Խոչընդոտներով սեր
  • 99 ֆրանկ
  • Մի՛ շրջվիր
  • Ուղղակի միասին
  • Սատանան կրում է Պրադա
  • Արսեն Լյուպեն
  • Երգողները
  • Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես
  • Ուրիշները
  • Լեոն
  • Սովորական ձևականություն
  • Ժանդարմը և այլմոլորակայինները

Նախագծի մասին

Cinemania.Am-ն ինտերնետային պորտալ է, որտեղ ներկայացված են կինեմատոգրաֆիայի ոլորտին վերաբերող նորություններ, ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաև կինոաշխարհի հետ կապված անհատների կենսագրականներ, լուսանկարներ և այլ հետաքրքիր տեղեկություններ:

Կայքի «Կինոբլոգ» բաժինն առանձնացված հարթակ է, որտեղ մեր օգտատերերն իրավունք ունեն կարծիքներ հայտնել կինոաշխարհին վերաբերող այս կամ այն երեւույթի, իրադարձության, ֆիլմի մասին: Պորտալի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Կինոբլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

Հեղինակային իրավունք

Cinemania.Am կայքում օգտագործված բոլոր տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, տեսանյութերից որևէ մեկը չի պահպանվում կայքի սերվերներում, տեքստերի մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ նյութերից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Գովազդ

Cinemania.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: