Գաղութ Դիգնիդադի դաժան պատմությունը

Հեղինակ՝ Էնջի Աբելյան - 03 Ապրիլի 2016

Գաղութ Դիգնիդադի դաժան պատմությունը

Նախ առաջին հերթին ասեմ, որ գրառումը կատարելուց առաջ մի փոքր ուսումնասիրեցի Դիգնիդադ գաղութի պատմությունը։ Գաղութը, որը այժմ կոչվում է Վիլլա Բավարիա, գտնվում է Չիլիում և 1961 թվականից մինչև 1991 թվականները հանդիսացել է խոշտանգումների, տանջանքների, հանցագործությունների վայր, որի ետևում կանգնած է եղել բռնապետ Պինոչետը։ 1970-ականներին գալով իշխանության՝ Պինոչետը իր բոլոր թշնամիներին ուղարկում էր Դիգնիդադ, որտեղ նրանք ենթարկվում էին աննկարագրելի խոշտանգումների։ Դիգնիդադը ևս ուներ իր բռնապետին՝ Փոլ Շուֆերը, ով լինելով նացիստ, եկել էր Չիլի իր սև գործը շարունակելու։ Արտաքին աշխարհի համար Դիգնիդադը դա հասարակական կրոնական կազմակերպություն էր, որտեղ մարդիկ գալիս էին Աստծուն գտնելու համար, և ոչ ոք չգիտեր, որ Դիգնիդադից հնարավոր է դուրս գալ միայն դիակի տեսքով։ Սակայն հրաշքով, այնուամենայնիվ 5 հոգի կարողացել են փախչել այդ տարածքից։ Իսկ այժմ Վիլլա Բավարիան դարձել է տուրիստական վայր, որտեղ բնակվում են գերմանացիներ, ովքեր աշխատում են գյուղատնտեսության ոլորտում։ Հիմա բուն ֆիլմի մասին։

Ֆիլմը անսահման գեղեցիկ էր, սկզբում միշտ թվացել է, որ սիրային դրամա է լինելու, և շատ ուրախացա, որ այդպես չէր։ Ֆիլմը պատմում է Լենայի և Դանիելի մասին, որոնք Չիլիի հեղափոխության ժամանակ գտնվում են այդ խառը իրադարձությունների էպիկենտրոնում։ Դանիելը, լինելով նախկին ռեժիմի կողմնակից, ձերբակալվում է և նրան տանում են գաղութ Դիգնիդադ։ Լենան, չհամակերպվելով այդ մտքի հետ, ամեն ինչ անում է, որպեսզի փրկի Դանիելին։ Եվ այն, թե նա ինչ է անում արժանի է հիացմունքի՝ ինչքան պետք է սիրես դիմացինիդ, որպեսզի այդպիսի քայլ անես։ Կարծես թե, սովորական սիրային սյուժե է, սակայն ամեն ինչ փոխվում է, երբ ֆիլմում սկսում են ցույց տալ Դիգնիդադը, այնտեղի մարդկանց, այնտեղի կյանքը, որը չափազանց դաժան է և անմարդկային։

Առանձնակի ուզում եմ նշել դերասանական հրաշալի խաղը։ Էմմա Ուոթսոնը մեծացել է, դա միանշանակ։ Արդեն հանգիստ կարելի է ասել, որ նա պատրաստ է ծանր, լուրջ դերեր ստանձնել։ Դանիել Բրյուլի մասին խոսելն ավելորդ է՝ նա ինչպես միշտ հիանալի էր։ Իսկ Միքայել Նյուկվիստը, ով մարմնավորում էր Փոլ Շուֆերին, արեց ամեն ինչ, որպեսզի ատելություն ծնի իր հերոսի նկատմամբ։ Մի խոսքով, ընտիր էր։

Տեխնիկական մասով շատ սիրուն էր, այնքան սիրուն դրվագներ կային, բնության հրաշալի տեսարաններ, ճիշտ անկյունից նկարած կադրեր, շատ գեղեցիկ և նուրբ երաժշտություն։ Ֆիլմը շատ լարված էր, լրիվ անսպասելի վերջաբանով, քանի որ անգամ մինչև վերջին վայրկյանը իրոք չես կարող գուշակել, թե ինչ է սպասվելու հերոսներին։ Այդ առումով հետաքրքրվածությամբ նայելը երաշխավորված է։

Իրականում շատ ցավալի թեմա է։ Դաժանություն, որը հիմնված է մարդկային հիմարությունը չարաշահելու վրա, երբ որ մարդկանց հավատքը օգտագործվում է հենց իրենց դեմ, երբ որ մարդկային տկարությունը և տհասությունը սահմաններ չի ունենում։ Եվ այն, որ ֆիլմը իրական փաստերի վրա է նկարահանված էլ ավելի է ուժեղացնում ցավի, վշտի և ափսոսանքի զգացողությունները։ Ըստ իս, դրամա է, որը չարժե բաց թողնել, և որը անպայման հետք կթողնի ձեր ենթագիտակցության մեջ։

Հեղինակի մասին

Էնջի Աբելյան

Էնջի Աբելյան

Մինչ օրս Հոգվարթսից նամակի է սպասում, երազում է մի փոքր վիշապի մասին և սիրում է Ռիվենդելլի էլֆերին: Ֆիլմեր սկսել է սիրել դեռ մանկուց և չի պատկերացնում անգամ մի օրն առանց ֆիլմերի:


Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում մարդկանց՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար, ինչպես նաև զերծ մնալ ֆիլմերի բովանդակության ամբողջական կամ մասնակի բացահայտումներից: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Թրենդ. #frenchfilms

  • Ծրագիրը
  • Լյուսի
  • Մոնակոյի արքայադուստրը
  • Խոչընդոտներով սեր
  • 99 ֆրանկ
  • Մի՛ շրջվիր
  • Ուղղակի միասին
  • Սատանան կրում է Պրադա
  • Արսեն Լյուպեն
  • Երգողները
  • Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես
  • Ուրիշները
  • Լեոն
  • Սովորական ձևականություն
  • Ժանդարմը և այլմոլորակայինները

Նախագծի մասին

Cinemania.Am-ն ինտերնետային պորտալ է, որտեղ ներկայացված են կինեմատոգրաֆիայի ոլորտին վերաբերող նորություններ, ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաև կինոաշխարհի հետ կապված անհատների կենսագրականներ, լուսանկարներ և այլ հետաքրքիր տեղեկություններ:

Կայքի «Կինոբլոգ» բաժինն առանձնացված հարթակ է, որտեղ մեր օգտատերերն իրավունք ունեն կարծիքներ հայտնել կինոաշխարհին վերաբերող այս կամ այն երեւույթի, իրադարձության, ֆիլմի մասին: Պորտալի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Կինոբլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

Հեղինակային իրավունք

Cinemania.Am կայքում օգտագործված բոլոր տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, տեսանյութերից որևէ մեկը չի պահպանվում կայքի սերվերներում, տեքստերի մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ նյութերից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Գովազդ

Cinemania.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: