Թրամբոն նման չէր Ուոլտեր Ուայթին

Հեղինակ՝ Մարտին Մաթևոսյան - 21 Փետրվարի 2016

Թրամբոն նման չէր Ուոլտեր Ուայթին

Ես ընդհանրապես էս տեսակի բաներ շատ եմ սիրում. ֆիլմ ֆիլմերի մասին: Ֆիլմը պատմումա հոլիվուդյան սցենարիստ Դալտոն Տրամբոյի մասին, ով իր քաղաքական հայացքների պատճառով երկար ժամանակ գտնվում էր հոլիվուդյան բլեքլիստում, ով իր աշխատանքները ներկայացնում էր այլ մարդկանց անվան տակ, ով իր ընտանիքի հետ տանը նստած նայում էր օսկարի մրցանակաբաշխությունն ու տեսնում՝ ոնց են մարդիկ իր գրած սցենարով իր տեղն օսկար ստանում:

Հիմա ֆիլմի մասին: Էս տեսակի փերիոդ դրամայում շատ կարևորա ուժեղ մեյքափ անել կերպարներին ժամանակի ընթացքում ռիդիկյուլ տեսք չտալու համար: Էս առումով գլխավոր կերպարի վերջնական տեսքն էդքան ել լավ չէր, մի տեսակ զգացվում էր, որ բեղերը կպցրածա: Իմ համար շատ հաջող էր Նիկիի կերպարի զարգացումը տարիքային առումով, իսկ արդեն տասնվեց տարեկանից ստացած Էլլ Ֆաննինգի արտաքինն ինձ ուղղակի գրավեց, հնարավորա, որ էդ աղջիկն ինձ ուղղակի շատա դուր գալիս:

Աուրան շատ լավա ստեղծած, մի տեսակ Հոլիվուդ Գոլդեն Էյջ ես զգում էս ֆիլմում: Կերպարները լավն են: Չգիտեմ ոնց՝ էս ձևի կինոաշխարհի մասին պատմող ֆիլմերում ռեժիսորները միշտ տեղ են գտնում Ջոն Գուդմանի համար («Արգո», «Արտիստը»): Էս ֆիլմում էլ Ջեյ Ռոուչը Քինգ Բրազերսի Ֆրենկ Քինգի համար հարմարա գտել Գուդմանին: Շատ հետաքրքիրա ֆիլմերի մասին ինֆո հավաքելու առումով. ասենք հետաքրքիրա էլի հետևել՝ ոնցա ֆիլմի նկարահանման ժամանակ զենքից փամփուշտները թափվում, ոնցա Կիրկ Դուգլասը գալիս Տրամբոյին ասում, որ Սպարտակի սցենարը գրի, ոնցա Օտտո Պրեմինգերն ահավոր վատ անգլերեն խոսում, ոնցա Ջոն Ուեյնի ահավոր վատ ընտրված դերասանը Տրամբոյին սպառնում, կամ ասենք Ռոնալդ Ռեյգանը ոնցա Screen Actor's Guild-ի նախագահի պաշտոնում ելույթ ունենում կոմունիստների դեմ:

Կերպարները շատ լավն են, լավ են խաղում: Դայան Լեյնն արդեն տարիքով էլ իր կանացի հմայքը չի կորցնում, լավ կերպարա ստացե: Չէի ասի, թե Հելեն Միրրենի կերպարը շատ բարդ էր իր համար, ընդամենը մի երկու հատված, որտեղ պետք էր լուրջ դերասանական վարպետություն ցույց տալ:

Հիմա ֆիլմի գլխավոր զարդի մասին, քանի որ ռեժիսորական կամ օպերատորական բարդ լուծումներ էլ չկան ֆիլմում, ինչը ֆիլմի տեսակիցա գալիս: Բրայան Կրենստոն. էս մարդը, երևի, կինոաշխարհի վերջին տարիների գլխավոր բացահայտումներից մեկը դարձավ, մեծամասամբ, իհարկե, «Բրեյքինգ Բեդի» շնորհիվ: Կարևորն էնա, որ էստեղ Կրենստոնի խաղացած Տրամբոն ընդհանրապես նման չի Ուոլտեր Ուայթին: Երբ նայում ես ֆիլմը, զգում ես՝ որքանա աշխատած կերպարի ստեղծման վրա, նույնիսկ Կրենստոնը մի տեսակ ուրիշ ձայնովա խոսում: Դերասանի կողմից ներկայացված շարժուձը, միմիկաները, պահվածքը լրիվ մեզ ծանոթացնում են Տրամբոյի հետ. ամբողջությամբ ընկալում ես, թե ինչ տեսակի մարդա եղել Դալտոնը, ինչ հայացքներա ունեցե տարբեր իրերի նկատմամբ:

Ընդհանուր առմամբ շատ հաճելի ճանաչողական ֆիլմ` հասուն դերասանական խաղով, հետաքրքիր կերպարներով: հ.գ. չհասկացա, թե «Սպարտակի» նկարահանումների ժամանակ Կուբրիկը խի հեչ չերևաց..

Հեղինակի մասին

Մարտին Մաթևոսյան

Մարտին Մաթևոսյան

Ֆիլմերով լուրջ սկսել եմ հետաքրքրվել այն ժամանակ, երբ Քեթրին Բիգելոուի «Հողմի տիրակալը» հաղթեց Օսկարի ամենամյա մրցանակաբաշխությունում: Ըստ իս՝ աշխարհի լավագույն ֆիլմը «Մատրիցա 2»-ն է, իսկ ազատ ժամանակ մարդկանց փորձում եմ բացատրել, որ «Տիտանիկի» վերջում ԴիԿապրիոն չէր կարող տեղավորվել այն բեկորի վրա, որի վրա գտնվում էր Քեյթը:


Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում մարդկանց՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար, ինչպես նաև զերծ մնալ ֆիլմերի բովանդակության ամբողջական կամ մասնակի բացահայտումներից: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Թրենդ. #frenchfilms

  • Ծրագիրը
  • Լյուսի
  • Մոնակոյի արքայադուստրը
  • Խոչընդոտներով սեր
  • 99 ֆրանկ
  • Մի՛ շրջվիր
  • Ուղղակի միասին
  • Սատանան կրում է Պրադա
  • Արսեն Լյուպեն
  • Երգողները
  • Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես
  • Ուրիշները
  • Լեոն
  • Սովորական ձևականություն
  • Ժանդարմը և այլմոլորակայինները

Նախագծի մասին

Cinemania.Am-ն ինտերնետային պորտալ է, որտեղ ներկայացված են կինեմատոգրաֆիայի ոլորտին վերաբերող նորություններ, ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաև կինոաշխարհի հետ կապված անհատների կենսագրականներ, լուսանկարներ և այլ հետաքրքիր տեղեկություններ:

Կայքի «Կինոբլոգ» բաժինն առանձնացված հարթակ է, որտեղ մեր օգտատերերն իրավունք ունեն կարծիքներ հայտնել կինոաշխարհին վերաբերող այս կամ այն երեւույթի, իրադարձության, ֆիլմի մասին: Պորտալի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Կինոբլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

Հեղինակային իրավունք

Cinemania.Am կայքում օգտագործված բոլոր տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, տեսանյութերից որևէ մեկը չի պահպանվում կայքի սերվերներում, տեքստերի մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ նյութերից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Գովազդ

Cinemania.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: