Նա վերադարձավ վրեժը սրտում

Հեղինակ՝ Էնջի Աբելյան - 03 Մարտի 2016

Նա վերադարձավ վրեժը սրտում

Դերձակը․․․․․․ Երկար, շատ երկար սպասված ֆիլմ, որը համոզված էի, որ հրաշք է լինելու, և ուրախ եմ չսխալվելու համար։ Ֆիլմը պատմում է Քեյթ Ուինսլեթի հերոսուհու՝ Թիլլիի մասին, ով մանուկ հասակում ստիպված լքել է հարազատ քաղաքը, քանի որ նրան մեղադրում էին սպանության մեջ։ Եվ ահա․ 25 տարի անց, նա վերադառնում է, սակայն ուրիշ կերպարի մեջ։ Սովորելով Լոնդոնում՝ նա դարձել էր հայտնի և տաղանդավոր դերձակ, ով իր մատների հրաշագործությամբ ստեղծում էր անհավանական հանդերձանքներ։

Նա վերադարձավ վրեժը սրտում․․․․ Նա չէր հիշում իրեն մեղսագրվող արարքի իրադարձությունները, նա եկել էր հասկանալու ով է նա, ինչ է նա արել ,որ մարդիկ իրեն այդքան ատում են․․․․․․ Շատ մեծ կյանքի դրամա կար ֆիլմում․․․․ Եվ ամենամեծ խրատը, դասը, որ կարելի է քաղել, այն է, որ երբեք պետք չի մտածել, որ մենք դժբախտ ենք կամ նեգատիվ տրամադրվել, քանի որ, չեմ ուզում սյուժեն բացել, բայց կասեմ, քանի որ նեգատիվ մտքերը բերում են նեգատիվ իրադարձություններին։ Ուժեղ, կայացած, ոտքերի վրա ամուր կանգնած կնոջ կերպար էր Թիլլին, և Քեյթը ոչ թե հրաշք էր, նա աստվածային էր այս դերում։ Մեկ վայրկյան անգամ չի լինում աչք թարթել իրենից, ոնց է խաղում, ոնց է ապրում, և ամենակարևորը, համոզում է մինչև վերջ, ստիպում է սիրել, հարգել, ապրել իր կերպարով, կիսել վիշտը, ուրախանալ իր համար և, իհարկե, ուղղակի հիանալ այդ հրաշալի հանդերձանքներով, որ նա ստեղծում է։

Ցավալի է, բայց ֆիլմում շատ վառ ներկայացված է մեր իրականության ամենավատ կողմերից մեկը։ Երբ մարդ մեզանից շահ է ունենում, կամ մեր կարիքն ունի, մենք իրենց համար լրիվ այլ ենք, բայց երբ մեր շահերը բախվում են՝ վերջ, մենք դառնում ենք նորից վատը, չենք գնահատվում և անտեղի քարկոծվում։ Զարմանալի էր ինձ համար, բայց Լիամ Հեմսվորտը շատ լավ կատարեց իր առջև դրված խնդիրը, նա նույնպես համոզեց իր խաղով, ամեն ինչ տեղն էր։ Հյուգո Ուիվինգը շատ այլ կերպարի մեջ էր, քան մենք իրեն ճանաչում ենք, զարմանալու եք անգամ։ Ասեմ, որ ֆիլմը ինձ հիշեցրեց Թրիերի Դոգվիլը, շաաաատ շաաաատ նման պահեր կային, միտքը, անարդար իրականությունը, լուծումները, շատ հարազատ էին, քանի որ արդեն տեսել էի ու սիրում էի․․․․․ Իսկ Թիլլիի կերպարը ինչ որ տեղ նման էր անգամ Մալենային։

Դե ինչ բարձրակարգ ֆիլմ առանց հիասքանչ երաժշտության, հանգիստ կարելի է ասել, որ հերթական հրաշք սաունդթրեքն է կինոյի աշխարհում։ Տեխնիկական աշխատանքի մասին էլ չեմ խոսում, շաաատ լավ էր նկարած, նրբաճաշակ ֆիլմ է շատ․․․ դրվագները, տեսարանները, գույները բա, բնությունը, Ավստրալիան․․․․․ այնպես էին արել, որ հենց առաջին դրվագից գերում է հանդիսատեսին և մինչև վերջ պահում է, աչք շոյող ֆիլմ էր ու անսահման սիրուն։ Այնքան գեղեցիկ էմոցիաներ կային, տարբեր հարաբերությունների լուծումներ, մայր և աղջիկ, սիրեցյալներ, ընկերներ, չար հարևաններ․․․ Եվ ճիշտն ասած զարմանում եմ, որ ֆիլմը ոչ մի նոմինացիա չուներ Օսկարին, լրիվ արժանի էր։ Խորհուրդ եմ տալիս դիտել անպայման։

Հեղինակի մասին

Էնջի Աբելյան

Էնջի Աբելյան

Մինչ օրս Հոգվարթսից նամակի է սպասում, երազում է մի փոքր վիշապի մասին և սիրում է Ռիվենդելլի էլֆերին: Ֆիլմեր սկսել է սիրել դեռ մանկուց և չի պատկերացնում անգամ մի օրն առանց ֆիլմերի:


Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում մարդկանց՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար, ինչպես նաև զերծ մնալ ֆիլմերի բովանդակության ամբողջական կամ մասնակի բացահայտումներից: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Թրենդ. #frenchfilms

  • Ծրագիրը
  • Լյուսի
  • Մոնակոյի արքայադուստրը
  • Խոչընդոտներով սեր
  • 99 ֆրանկ
  • Մի՛ շրջվիր
  • Ուղղակի միասին
  • Սատանան կրում է Պրադա
  • Արսեն Լյուպեն
  • Երգողները
  • Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես
  • Ուրիշները
  • Լեոն
  • Սովորական ձևականություն
  • Ժանդարմը և այլմոլորակայինները

Նախագծի մասին

Cinemania.Am-ն ինտերնետային պորտալ է, որտեղ ներկայացված են կինեմատոգրաֆիայի ոլորտին վերաբերող նորություններ, ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաև կինոաշխարհի հետ կապված անհատների կենսագրականներ, լուսանկարներ և այլ հետաքրքիր տեղեկություններ:

Կայքի «Կինոբլոգ» բաժինն առանձնացված հարթակ է, որտեղ մեր օգտատերերն իրավունք ունեն կարծիքներ հայտնել կինոաշխարհին վերաբերող այս կամ այն երեւույթի, իրադարձության, ֆիլմի մասին: Պորտալի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Կինոբլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

Հեղինակային իրավունք

Cinemania.Am կայքում օգտագործված բոլոր տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, տեսանյութերից որևէ մեկը չի պահպանվում կայքի սերվերներում, տեքստերի մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ նյութերից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Գովազդ

Cinemania.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: