Պատերազմ և խաղաղություն բրիտանական ձևով

Հեղինակ՝ Էնջի Աբելյան - 24 Փետրվարի 2016

Պատերազմ և խաղաղություն բրիտանական ձևով

Դե ինչ, ավարտվեց հերթական բրիտանական հաջողված պրոյեկտը...
Պատերազմ և խաղաղություն, ստեղծագործություն, որ համարվում ա համաշխարհային գրականության լավագույններից մեկը, ու իրոք արժե կարդալ, մի վախեցեք 4 հատորներից...
Գոհ եմ շատ սերիալից մի քանի առումով: Չմոռանանք խնդրում եմ, որ սա վեպի հիման վրա նկարահանված սերիալ է, ոչ թե վեպի էկրանավորումը, ինչի դեպքում, մենք պիտի պահանջեինք բոլոր իրադարձությունների նկարագրումը, իսկ նկարագրածների դեպքում էլ ավելի երկար ու խորը, գրքի նման.....
Շատ մեծ աշխատանք ա տարվել սերիալի վրա, այն առումով, որ ամեն մի մանրուք մտածված էր, սկսած խաչակնքվելուց, մինչև նամակների ռուսերեն գրված լինելուց, ու էլի նման լիքը բաներ.....

Էմոցիոնալ առումով սերիալը հասցրեց բոլոր հույզերը, ինչքան էլ գիտես, ինչ ա լինելու, ոնց պիտի վերջանա, մեկ ա հուզվում ես, վերապրում ու անհանգստանում ես հերոսների հետ միասին, իսկ դա արդեն դերասանների շնորհքից ա գալիս..... Ահավոր լավ քաստ էին ընտրել, ընտիր ուղղակի, Լիլի Ջեյմսը շատ տաղանդավոր աղջիկ ա ու դեռ լիքը հաջողություններ ա ունենալու, Պոլ Դանոյի մասին խոսելն ավելորդ ա, ինքը առհասարակ վերջն ա, ու իրանից լավ Պյեռ ոչ մեկ չէր կարա լիներ, ինքը հենց Տոլստոյի գրած Պյեռն էր բոլոր առումներով: Անդրեյի դերասանին ծանոթ չէի, բայց միանգամից գրավեց.... Անդրեյի կերպարը ամենաբարդ ու իմ համար ամենահակասականն ա, ես իրա կերպարը շատ եմ հավանում, ու մտածում էի մենակ թե էս տղեն չհիասթափեցնի, ու ապրի ինքը, լավ խաղաց... Նատաշային չեմ սիրում, ու երբեք չեմ հասկանա իրան, բայց էն որ իրա կերպարը Լիլին լռիվ փոխանցեց, իմ համար, դա փաստ ա...
Սյուժեի մասին պարզ ա չեմ գրելու, դրա կարիքն էլ չկա.......
Միակ բանը, որ ինձ մի տեսակ քիչ թված, դա երկրորդական կերպարների սյուժետային գծերն էին: Կարային լիքը բան ավելացնեին, չնայած էլի եմ ասում, դրանց բացակայությունը ինձ էտքան էլ չխանգառեց: Իսկ վեպի բոլոր կարևոր դրվագները ընդհանուր առմամբ ներկայացված են սերիալում:
Չգիտեմ մենակ ես եմ սիրում էտ պահը, թե չէ, Անդրեյի երկինք նայելը Աուստերլիցում ու իրա մտքերը, նենց էի վախենում, որ կարող ա անգամ ցույց չտան.... մի խոսքով, ապրեն բրիտանացիք, իրանցից ինչ սպասվում էր, նկարել են, ոչ ոք չէր էլ սպասում, որ պիտի ռուսականից լավը լինի, դա ուղղակի օբյեկտիվորեն անհնար բան կլիներ: 
Ավելացնեմ, անմահական, ուղղակի անմահական երաժշտություն ա գնում ամբողջ սերիալի ընթացքում, ամենամեծ +երից մեկն էր.....

Հեղինակի մասին

Էնջի Աբելյան

Էնջի Աբելյան

Մինչ օրս Հոգվարթսից նամակի է սպասում, երազում է մի փոքր վիշապի մասին և սիրում է Ռիվենդելլի էլֆերին: Ֆիլմեր սկսել է սիրել դեռ մանկուց և չի պատկերացնում անգամ մի օրն առանց ֆիլմերի:


Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում մարդկանց՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար, ինչպես նաև զերծ մնալ ֆիլմերի բովանդակության ամբողջական կամ մասնակի բացահայտումներից: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Թրենդ. #frenchfilms

  • Ծրագիրը
  • Լյուսի
  • Մոնակոյի արքայադուստրը
  • Խոչընդոտներով սեր
  • 99 ֆրանկ
  • Մի՛ շրջվիր
  • Ուղղակի միասին
  • Սատանան կրում է Պրադա
  • Արսեն Լյուպեն
  • Երգողները
  • Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես
  • Ուրիշները
  • Լեոն
  • Սովորական ձևականություն
  • Ժանդարմը և այլմոլորակայինները

Նախագծի մասին

Cinemania.Am-ն ինտերնետային պորտալ է, որտեղ ներկայացված են կինեմատոգրաֆիայի ոլորտին վերաբերող նորություններ, ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաև կինոաշխարհի հետ կապված անհատների կենսագրականներ, լուսանկարներ և այլ հետաքրքիր տեղեկություններ:

Կայքի «Կինոբլոգ» բաժինն առանձնացված հարթակ է, որտեղ մեր օգտատերերն իրավունք ունեն կարծիքներ հայտնել կինոաշխարհին վերաբերող այս կամ այն երեւույթի, իրադարձության, ֆիլմի մասին: Պորտալի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Կինոբլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

Հեղինակային իրավունք

Cinemania.Am կայքում օգտագործված բոլոր տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, տեսանյութերից որևէ մեկը չի պահպանվում կայքի սերվերներում, տեքստերի մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ նյութերից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Գովազդ

Cinemania.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: