«Քերոլը» կարող է փոխել վերաբերմունքը նրանց հանդեպ...

Հեղինակ՝ Մարտին Մաթևոսյան - 02 Մարտի 2016

«Քերոլը» կարող է փոխել վերաբերմունքը նրանց հանդեպ...

Մինչ հիմնական պատմությանն անցնելը, պետք է նշել, որ ֆիլմի ռեժիսորը փորձել է ֆիլմը ներկայացնել բավականին զուսպ, առանց ավելորդ բաց տեսարանների, իսկ որպեսզի ֆիլմի նուրբ զգացմունքային պահերն ավելի հարմար լինեն դիտողին տեսողական մակարդակում, օգտագործվել են ոչ այնքան վառ գույներ, գլխավոր կերպարներին առավել համակրելի դարձնելու համար, նրանց ներկայացվում է՝ որպես հնարավորինս էլէգանտ, գեղեցիկ արտաքինով և առավելապես ճաշակով մարդկանց, որպեսզի դիտողը կարեկցի նրանց, կիսի նրանց նրանց բարդ զգացմունքային և իրերի դասավորության արդյունքում նաև սոցիալական դրությունը։

Ֆիլմի զգացական պահն ապահովելու համար ստեղծվել են արտաքինից, հնարավոր է, փխրուն, միաժամանակ պատվախնդիր և ուժեղ մարդիկ, ովքեր, իհարկե, նախապես տեղյակ լինելով այն բոլոր խնդիրների մասին, որոնք ի հայտ են գալու իրենց հարաբերությունների արդյունքում, այնուամենայնիվ, գնում են ռիսկի, հնարավոր է, թեկուզ և ժամանակավորապես իրենց զգացմունքային ճգնաժամը հաղթահարելու նպատակով։

Պետք է նշվի, որ այսպիսի ֆիլմերը շատ հաճախ ստեղծվում են իրական կյանքում նմանատիպ խնդիրների առջև կանքնած մարդկանց կողմից, որպեսզի ֆիլմում ներկայացվող խնդիրն ու թեման առավելապես սուր և հասկանալի ներկայացվի դիտողի դատին. հայտնի է, այս ֆիլմի ռեժիսոր Թոդդ Հեյնսն էլ բաց հոմոսեքսուալիստ է, ինչը նրան առավելություն է տալիս ֆիլմի ստեղծման գործում։ Օգտագործվել է նաև մի քայլ, երբ ֆիլմի քաստի համար ընտրվում են երկրորդական դերի համար այնպիսի համախոհներ, ովքեր նույնպես համապատասխանում են ֆիլմի թեմային. խոսքը գնում է Քերոլի ամենամոտ ընկերուհու մասին, ում կերպարը մարմնավորել է իրական կյանքում լեսբուհի Սարա Փոլսոնը։

Ֆիլմի գլխավոր խաղաթուղթն, իհարկե, անկախ ամեն ինչից, երկու գլխավոր հերոսուհիների դերասանական բարձրակարգ խաղն է։ Ստեղծվել են երկու բացառապես տարբեր կերպարներ, որոնք, հանդիպելով միմյանց, գտնում են այն ինչը բացակայում էր նրանց կյանքում։ Ֆիլմի այս պահն ինձ այնքան էլ դուր չեկավ, քանի որ շատ պլանավորված երևաց. ֆիլմի գլխավոր հերոսուհին մտնում է խանութ, կատարում է իր նախընտրած նվերի գնումը՝ մի տեսակ սպասելով այն պահին, թե երբ է հանդիպելու ինչ-որ մեկին և ահա, հանդիպում է մյուս գլխավոր հերոսուհուն՝ Թերեզին, ով կանգնած վաճառասեղանի մոտ հայացքով սպասում էր ինչ-որ մեկին, և եկավ Քերոլը։ Իմ կարծիքով ֆիլմի հեղինակները գլխավոր հերոսուհիների հանդիպումը կարող էին ստանալ առավել պատահական, ինչու չէ, էքստրեմալ պայմաններում, ինչը նրանց հետաքրքրությունը միմյանց հանդեպ առավել համոզիչ կդարձներ, քանի որ էքստրեմալ պայմաններում ի հայտ են գալիս մարդկանց իրական՝ համակրանք, գուցե և, հակակրանք առաջացնող հատկանիշները։

Բլանշետը խաղում է ինքնավստահ, կյանքի որոշ դժվարություններ ապրած, ամուսնու հետ հարաբերությունների հարցում խնդիրներով և այդ ամուսնությունից մեկ դուստր ունեցող կնոջ, ով էմոցիոնալ դաշտում ճգնաժամային իրավիճակում է գտնվում, սակայն իրեն թույլ չի տալիս իր խնդիրներն ի հայտ բերել այլ մարդկանց մոտ, բացառությամբ նրա ամենամոտ ընկերուհու, ով առանց նրա պատմելու էլ հասկանոմ էր իրավիճակը։ Իր շրջապատի հետ շփվում է վստահ, գտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում։ Խաղի առումով Քեյթը բարձրության վրա է, նրա շարժուձը, ժեստիկուլացիան, խոսելու ոճը, քայլվածքը, ծիծաղը լիովին համապատասխանում են այն կնոջը, ով Քերոլը պետք է լինի իրականում։

Ռունի Մարան խաղում է երիտասարդ, բազմաթիվ սիրահետողների օբյեկտ հանդիսացող, սակայն միաժամանակ հոգու խորքում միայնակ գտնվող Թերեզին, ով փնտրտուքների մեջ է գտնվում, գտնում է Քերոլին, և նույնիսկ ինքը զարամացած լինելով ստաեղծված իրավիճակից՝ հարցնում է իր սիրահետողներից մեկին, թե արդյո՛ք կարող է կինը սիրահարվել մեկ այլ կնոջ։ Թերեզը լուսանկարիչ է, ով իր շրջապատն ընկալում է առավելապես վիզուալ առումով, տեսնում շատ գեղեցիկ երևույթներ, որոնք հասու չեն իր շրջապատի մարդկանց։ Էմոցիոնալ առումով Թերեզի կերպարն ստանալն առավել բարդ էր, քանի որ նա անորոշ կերպար է, դերասանուհին պետք է տիրապետի կերպարի հոգեբանական վերլուծության հմտություններին առավել գրավիչ կերպար ստանալու համար, քանի որ դիտողին պետք է համոզել կերպարի իրականության մեջ, նրան ներքաշել կարեկցանքի դաշտ։ Մարայի խաղը մի տեսակ եվրոպական էր, դասական, այդ իսկ պատճառով պատահական չէր Կաննի փառատոնում լավագույն դերասանուհու մրցանակին արժանանալը։

Այս երկու կերպարների համաձուլվածքի արդյունքում ստացվել է բավականին հետաքրքիր, գեղեցիկ, միևնույն ժամանակ տարօրինակ և անսպասելի սիրո պատմության մասին պատմող ֆիլմ։ Պետք է նշեմ, որ իմ համար «Քերոլը» Ուիլյամ Ուայլերի նկարահանած Շիրլի ՄաքԼեյնի և Օդրի Հեփբըրնի մասնակցությամբ «Երեխաների ժամը» ֆիլմից հետո այս թեման ներկայացնող առաջին ֆիլմն էր, որ ստիպեց կարեկցել կերպարներին, պատկերացնել նրանց խնդիրն այն մակարդակում, ինչը հնարավոր չէր լինի ներկայացնել լիովին չհիմնավորված, զուտ կադրերի համար արվող բաց տեսարանների և չհիմնավորված ինտրիգների միջոցով։ Իհարկե, ֆիլմում կա նմանատիպ տեսարան, սակայն այնքան, որքան անհրաժեշտ է։

Նույնիսկ եթե դիտողին ֆիլմի թեման օտար է թվում, անընդունելի, ֆիլմը իր հանդիսատեսին կարող է գրավել գեղեցիկ նկարչությամբ, ժամանակին համապատասխան, ճաշակով հագուստի դիզայնով։ Օպերատորական աշխատանքը գտնվում է բարձրության վրա, իսկ ֆիլմում առկա սերն ու նրանից բխող դժվարություններն առավելապես արտացոլվում է Քարթեր Բըրուելլի գեղեցիկ երաժշտության մեջ։

Հեղինակի մասին

Մարտին Մաթևոսյան

Մարտին Մաթևոսյան

Ֆիլմերով լուրջ սկսել եմ հետաքրքրվել այն ժամանակ, երբ Քեթրին Բիգելոուի «Հողմի տիրակալը» հաղթեց Օսկարի ամենամյա մրցանակաբաշխությունում: Ըստ իս՝ աշխարհի լավագույն ֆիլմը «Մատրիցա 2»-ն է, իսկ ազատ ժամանակ մարդկանց փորձում եմ բացատրել, որ «Տիտանիկի» վերջում ԴիԿապրիոն չէր կարող տեղավորվել այն բեկորի վրա, որի վրա գտնվում էր Քեյթը:


Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում մարդկանց՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար, ինչպես նաև զերծ մնալ ֆիլմերի բովանդակության ամբողջական կամ մասնակի բացահայտումներից: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Թրենդ. #frenchfilms

  • Ծրագիրը
  • Լյուսի
  • Մոնակոյի արքայադուստրը
  • Խոչընդոտներով սեր
  • 99 ֆրանկ
  • Մի՛ շրջվիր
  • Ուղղակի միասին
  • Սատանան կրում է Պրադա
  • Արսեն Լյուպեն
  • Երգողները
  • Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես
  • Ուրիշները
  • Լեոն
  • Սովորական ձևականություն
  • Ժանդարմը և այլմոլորակայինները

Նախագծի մասին

Cinemania.Am-ն ինտերնետային պորտալ է, որտեղ ներկայացված են կինեմատոգրաֆիայի ոլորտին վերաբերող նորություններ, ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաև կինոաշխարհի հետ կապված անհատների կենսագրականներ, լուսանկարներ և այլ հետաքրքիր տեղեկություններ:

Կայքի «Կինոբլոգ» բաժինն առանձնացված հարթակ է, որտեղ մեր օգտատերերն իրավունք ունեն կարծիքներ հայտնել կինոաշխարհին վերաբերող այս կամ այն երեւույթի, իրադարձության, ֆիլմի մասին: Պորտալի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Կինոբլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

Հեղինակային իրավունք

Cinemania.Am կայքում օգտագործված բոլոր տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, տեսանյութերից որևէ մեկը չի պահպանվում կայքի սերվերներում, տեքստերի մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ նյութերից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Գովազդ

Cinemania.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: