Ուոլթ Դիսնեյ ընկերությունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

«Միայնակ վտարանդը: Աստղային պատերազմներ պատմություններ» բլոկբաստերը միայն վերջերս է սկսել իր ճանապարհորդությունը կինոթատրոնների էկրաններին, բայց արդեն թույլ է տվել Disney ընկերությանը սահմանել տոմսերի վաճառքի նոր համաշխարհային ռեկորդ մեկ տարվա ընթացքում:

Ուոլթ Դիսնեյի կայսրությունն իր հետքն է թողել պատմության մեջ դեռևս այս տարվա մայիսին, երբ նրան հաջողվեց ընդամենը 128 օրում վաստակել մեկ միլիարդ ԱՄՆ դոլլար հյուսիսամերիկյան կինովարձույթում: Նախորդ նվաճումը պատկանում էր Universal ընկերությանը, որի ֆիլմերը կարողացել են հասնել այդ ցուցանիշին 165 օրում:

Disney-ը Ջեք Ճնճղուկին ուղղարկել է վեցերորդ ճանապարհորդության

Չնայած նրան, որ նախքան «Կարիբյան ծովի ծովահենները: Մահացածները պատմություններ չեն պատմում» կինոնկարի պրեմիերային դեռ հինգ ամիս կա, այնուամենայնիվ Disney ընկերությանը հաջողվում է բավական լավ թաքցնել ֆիլմի պատմության մանրամասները: Անցյալ տարվա օգոստոսին կինոընկերությունը հաստատել է լուրերը, որ հանդիսատեսին սպասում է հանդիպում ոչ միայն Ջեք Ճնճղուկի, Հեկտոր Բարբոսայի և Ջոշ Գիբսոնի, այլ նաև Ուիլ Թերների հետ, ով վերջին անգամ հայտնվել է էկրանին ֆիլմի երրորդ մասում:

Հայտնի են «Ոսկե գլոբուս - 2017»-ի հավակնորդները

Լոս Անջելեսում հայտարարվել են «Ոսկե գլոբուս» մրցանակի հավակնորդները: Թեկնածուների ցուցակը հայտարարել են Դոն Չիդլը, Լորա Դերնը և Աննա Քենդրիքը: Ամենամեծ թվով՝ 7 անվանակարգերում ներկայացված է երաժշտական «Լա լա լենդ» ֆիլմը, իսկ «Լուսնի լույս» դրաման կպայքարի միանգամից վեց անվանակարգերում մրցանակներ ստանալու համար: Հեռուստատեսային նախագծերում ռեկորդակիր է դարձել «Ամերիկյան հանցագործությունների պատմությունը»՝ ներկայանալով հինգ անվանակարգում, իսկ «Գիշերային ադմինիստրատորը» հավակնում է ընդամենը չորս «Ոսկե գլոբուս»-ի:

Հատկանշական է, որ «Դեդփուլ» բլոկբաստերը նույնպես կարելի է տեսնել հավակնորդների ցուցակում:

74-րդ «Ոսկե գլոբուս»-ի արարողությունը կկայանա 2017թ. հունվարի 8-ին Բևեռլի Հիլթոն հյուրանոցում: Միջոցառումը կվարի Ջիմմի Ֆելոնը:

Քասթինգ «Օուշենի ութնյակի» համար

Օուշենի ընկերուհիներին մրցակից են գտել: Դեմիեն Լյուիսը, ով հայտնի է «Միլիարդներ» հեռուստասերիալից կմիանա հայտնի ֆիլմի սփին-օֆֆի դերասանական կազմին: Նկարահանումներին մասնակցում են Սանդրա Բուլոքը, Քեյթ Բլանշետը, Էնն Հեթուեյը, Ռիհաննան, Հելենա Բոնեմ Քարտերը, Մինդի Քեյլինգը, Ակվաֆինան և Սարա Փոլսոնը: Նախագիծը ղեկավարում է Հերի Ռոսը (Քաղցած խաղեր), ով սցենարը գրել է Օլիվիա Միլչի հետ համատեղ: Սանդրա Բուլոքի հերոսուհին լինելու է ավազակուհիների և գողերի խմբի առաջնորդը: Հենց նրա նախկին սիրեկանը՝ Լյուիսը, կդառնա կողոպուտի թիրախը, որ ավազակուհիները պատրաստվում են ի կատար ածել: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2018թ. հունիսի 8-ին:

Լույս է տեսել «Գալակտիկայի պահապանները 2» նոր թիզեր թրեյլերը

«Marvel Studios»-ը ներկայացրել է «Գալակտիկայի պահապանները 2» կինոնկարի երկրորդ թրեյլերը:

Սա Փիթեր Քվիլի ղեկավարած թիմի ունեցած արկածների շարունակությունն է: Կինոնկարում ներգրավված են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են՝ Քրիս Փրեթը, Զոի Սալդանան, Սիլվեստր Ստալլոնեն, Քուրթ Ռասսելը, ինչպես նաև Բրեդլի Քուփերը՝ Ջրարջ-Հրթիռի դերում, և Վին Դիզելը, ով ձայնարկել է Գրուտին:

«Գալակտիկայի պահապանների» առաջին մասը լույս է տեսել 2014թ. և հավաքել է 773,3 մլն ԱՄՆ դոլլար: Ֆիլմի երկրորդ մասի պրեմիերան տեղի կունենա 2017թ. մայիսի 4-ին:

13-րդ «Ոսկե ծիրանի» արդյունքներն ամփոփված են

Երեւանում ամփոփվել են «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի արդյունքները: Փակման արարողության ընթացքում հայտնի դերասանուհի Ժակլին Բիսեթն արժանացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակին, որից հետո մրցութային ծրագրերի ժյուրիի անդամները հայտարարեցին արդյունքները:

Թրենդ. #frenchfilms

  • Ծրագիրը
  • Լյուսի
  • Մոնակոյի արքայադուստրը
  • Խոչընդոտներով սեր
  • 99 ֆրանկ
  • Մի՛ շրջվիր
  • Ուղղակի միասին
  • Սատանան կրում է Պրադա
  • Արսեն Լյուպեն
  • Երգողները
  • Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես
  • Ուրիշները
  • Լեոն
  • Սովորական ձևականություն
  • Ժանդարմը և այլմոլորակայինները

Նախագծի մասին

Cinemania.Am-ն ինտերնետային պորտալ է, որտեղ ներկայացված են կինեմատոգրաֆիայի ոլորտին վերաբերող նորություններ, ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաև կինոաշխարհի հետ կապված անհատների կենսագրականներ, լուսանկարներ և այլ հետաքրքիր տեղեկություններ:

Կայքի «Կինոբլոգ» բաժինն առանձնացված հարթակ է, որտեղ մեր օգտատերերն իրավունք ունեն կարծիքներ հայտնել կինոաշխարհին վերաբերող այս կամ այն երեւույթի, իրադարձության, ֆիլմի մասին: Պորտալի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Կինոբլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

Հեղինակային իրավունք

Cinemania.Am կայքում օգտագործված բոլոր տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, տեսանյութերից որևէ մեկը չի պահպանվում կայքի սերվերներում, տեքստերի մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ նյութերից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Գովազդ

Cinemania.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: