Հայտնի է «Օսկար - 2017»-ի «Լավագույն էֆֆեկտներ» անվանակարգի կարճ ցուցակը
Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան հրապարակել է «Օսկար»-ի ֆիլմերի ցուցակը, որոնք պետք է պայքարեն «Լավագույն վիզուալ էֆֆեկտներ» անվանակարգի մրցանակի համար:
Երկրորդ տարին անընդմեջ «Լավագույն էֆֆեկտներ» անվանակարգի թեքնածուների ցանկում ահռելի ձեռքբերումների համար հայտնվում են միանգամից քսան ֆիլմեր: Դեկտեմբերին «Օսկար»-ի հատուկ հանձնաժողովը երկու անգամ կրճատելու է այդ ցուցակը, իսկ արդեն հունվարի 24-ին ակադեմիան պաշտոնապես կհայտարարի հաղթողների անունները այս և մնացած անվանակարգերում:
Հիշեցնենք, որ «Օսկար»-ի 89-րդ մրցանակաաշությունը տեղի կունենա 2017թ. փետրվարի 26-ին:
«Օսկար 2017»-ի «Լավագույն էֆֆեկտներ» անվանակարգի հավականորդների ցանկը հետևյալն է.
«Մեծ և բարի հսկան»
«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի: Արդարության Վերելքը»
«Խորջրյա հորիզոն»
«Միսս Փերեգրինի տարօրինակ երեխաների տունը»
«Միայնակ վտարանդը: Աստղային պատերազմներ»
«Կուբո: Լեգենդ Սամուրայի մասին»
«Ինքնասպանների ջոկատը»
«Ուղևորները»
«Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ»