Ուոլթ Դիսնեյ ընկերությունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

«Միայնակ վտարանդը: Աստղային պատերազմներ պատմություններ» բլոկբաստերը միայն վերջերս է սկսել իր ճանապարհորդությունը կինոթատրոնների էկրաններին, բայց արդեն թույլ է տվել Disney ընկերությանը սահմանել տոմսերի վաճառքի նոր համաշխարհային ռեկորդ մեկ տարվա ընթացքում:

Ուոլթ Դիսնեյի կայսրությունն իր հետքն է թողել պատմության մեջ դեռևս այս տարվա մայիսին, երբ նրան հաջողվեց ընդամենը 128 օրում վաստակել մեկ միլիարդ ԱՄՆ դոլլար հյուսիսամերիկյան կինովարձույթում: Նախորդ նվաճումը պատկանում էր Universal ընկերությանը, որի ֆիլմերը կարողացել են հասնել այդ ցուցանիշին 165 օրում:

Այժմ «Մկան տուն» բլոկբաստերի ճնշման տակ ընկել է Հոլիվուդի ևս մեկ ֆինանսական ռեկորդ: Disney-ի ֆիլմերին պատմության մեջ առաջին անգամ հաջողվել է հավաքել յոթ միլիարդ ԱՄՆ դոլլար համաշխարհային վարձույթում: Այդ գումարին ամենամոտը Universal ընկերությունն է, որը դինոզավրերի, մրցարշավորդների և մինիոնների օգնությամբ ավարտել է անցած տարին 6,89 միլիարդ ԱՄՆ դոլլար եկամտով:

2016թ. Disney ընկերությունը հանդես է եկել միանգամից որպես երեք ֆիլմի դիստրիբյուտոր, որոնք կարողացել են վաստակել ավելի քան մեկ միլիարդ ԱՄՆ դոլլար համաշխարհային կինովարձույթում: Երջանիկների թվում են եղել՝ «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ», «Փնտրելով Դորիին» և «Կենդանապոլիս» կինոկոմիքսները:


Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում մարդկանց՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար, ինչպես նաև զերծ մնալ ֆիլմերի բովանդակության ամբողջական կամ մասնակի բացահայտումներից: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ:

Թրենդ. #frenchfilms

  • Ծրագիրը
  • Լյուսի
  • Մոնակոյի արքայադուստրը
  • Խոչընդոտներով սեր
  • 99 ֆրանկ
  • Մի՛ շրջվիր
  • Ուղղակի միասին
  • Սատանան կրում է Պրադա
  • Արսեն Լյուպեն
  • Երգողները
  • Սիրահարվիր ինձ, եթե կհամարձակվես
  • Ուրիշները
  • Լեոն
  • Սովորական ձևականություն
  • Ժանդարմը և այլմոլորակայինները

Նախագծի մասին

Cinemania.Am-ն ինտերնետային պորտալ է, որտեղ ներկայացված են կինեմատոգրաֆիայի ոլորտին վերաբերող նորություններ, ֆիլմեր, սերիալներ, ինչպես նաև կինոաշխարհի հետ կապված անհատների կենսագրականներ, լուսանկարներ և այլ հետաքրքիր տեղեկություններ:

Կայքի «Կինոբլոգ» բաժինն առանձնացված հարթակ է, որտեղ մեր օգտատերերն իրավունք ունեն կարծիքներ հայտնել կինոաշխարհին վերաբերող այս կամ այն երեւույթի, իրադարձության, ֆիլմի մասին: Պորտալի խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել «Կինոբլոգ» բաժնում ներկայացված կարծիքների հետ:

Հեղինակային իրավունք

Cinemania.Am կայքում օգտագործված բոլոր տեսանյութերը, լուսանկարները վերցված են ինտերնետի բաց սկզբնաղբյուրներից, տեսանյութերից որևէ մեկը չի պահպանվում կայքի սերվերներում, տեքստերի մասնակի կամ ամբողջական մեջբերման դեպքում տրված են համապատասխան հղումներ: Եթե գտնում եք, որ նյութերից որևէ մեկի առկայությունը կայքում խախտում է Ձեր հեղինակային իրավունքը, խնդրում ենք գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին՝ նամակում հստակ հիմնավորելով Ձեր փաստարկները:

Գովազդ

Cinemania.Am կայքում վիդեոգովազդի բաշխման իրավունքը վերապահված է «MediaRoll» գովազդային ցանցին:

Գովազդային նյութերի բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: