
Փոխարինող ուսուցիչը
- Բաժիններ: Դրամա, ԱՄՆ, 2011
- Տևողությունը: 98 րոպե
- Ռեժիսոր: Թոնի Քեյ
- Սցենարիստ: Կարլ Լանդ
- Օպերատոր: Թոնի Քեյ
- Կոմպոզիտոր: Նյուտոն Բրադըրս
- Այլ աղբյուրներ: IMDb, КиноПоиск
Նկարագրություն
Հենրի Բարթը փոխարինող ուսուցիչ է, որը ստանում է իր հերթական նշանակումը։ Այս անգամ նա պետք է անգլերեն և անգլերեն գրականություն դասավանդի «անգործունակ» դպրոցում, որտեղ հայհոյանքը և վիրավորանքները նորմալ են համարվում։ Այդ դպրոցի կարճ ժամանակահատվածի մասին պատմությունն ուղեկցվում է յուրատեսակ հարցազրույցով, որտեղ Բարթը խոսում է անշնորհակալ լինելու և անհասկացողության մասին, որոնց հանդիպում են ուսուցիչներն իրենց առօրյա կյանքում։ Այս ամենի հետ մեկտեղ ուսուցիչը փորձում է նորմալ կյանք վերադարձնել մարմնավաճառուհի Էրիկային, որին հանդիպում է քաղաքի գիշերային փողոցներում։ Նա վախենում է աշակերտների հետ կապվածությունից, և ընդհանրապես, մարդկանց հետ կապվելուց: Այդ իսկ պատճառով Բարթն աշխատում է՝ որպես փոխարինող ուսուցիչ։
Պատկերասրահ
Մեկնաբանություններ
Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում մարդկանց՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար, ինչպես նաև զերծ մնալ ֆիլմերի բովանդակության ամբողջական կամ մասնակի բացահայտումներից: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: